06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բացվել է

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի 5-ին՝  ժամը 15։00-ի դրությամբ,  մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար  երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Ով է ճանաչվել «Տարվա մարդ»

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ճանաչվել է Տարվա մարդ՝  ամերիկյան Time հանդեսի ընթերցողների քվեարկության արդյունքում։ Մոդին հավաքել է քվեարկողներից 19 տոկոսի ձայները՝ հետեւում թողնելով թե ԱՄՆ-ի արդեն հեռացող նախագահ Բարաք Օբամային, թե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրանք 7-ական տոկոսով երկրորդ տեղում են։ Երրորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ 6 տոկոսով։ Հնդկաստանի վարչապետը միջազգային հանրության ուշադրությունն իր […]

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է։ Այն կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15–ին։ Նիստը չի կայացել  տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով։ Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան […]

Արամ Սարգսյանը` Փաշինյանի ու Մարուքյանի բանավեճից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ուրախ է «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ձեռքբերած համաձայնության համար: Այս մասին նա նշեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նա ասաց, որ իրենց համագործակցությունը միտում ունի իրական փոփոխություններ ու իսկական իշխանափոխության հասնելու: «Մենք փորձելու ենք մեր հնարավորությունների, ժողովրդի ներուժն ու պոտենցիալն օգտագործել` արդյունքի հասնելու համար»: Ինչ վերաբերում է […]

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է […]

Ամեն ինչ նորի՞ց

«Դա իր սահմանադրական իրավունքն է, ցանկացած քաղաքական ուժ, գործիչ, անձ կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից: Հարցին, թե պատրաստ են համագործակցել Գ. Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք այն սկզբունքները, որոնց […]

Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու եւ 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 31-ամյա Գագիկ Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ Լոռու […]

Նպատակն է վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված օրենսդրությունում առկա թերությունները և բացերը

Ազգային ժողովը քննարկման է դրել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Այն ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև այդ եկամուտների ավելացմանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի […]

Լարսում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ հայտնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Անցակետում գտնվող ՀՀ […]

Խ. Քոքոբելյանն` Անուշ Սեդրակյանի հեռանալուց

«Անուշ Սեդրակյանն ինքն է կայացրել այդ որոշումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված օրերս կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելը: «Վսահեցնում եմ ձեզ, որ խորին հարգանք ունեմ Անուշ Սեդրակյանի նկատմամաբ, շնորհակալ եմ նրան իր կատարած ծանր աշխատանքի համար։ Ամենածանր օրերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ