Երջանկությունը
Երջանկությունը, երբ քեզ տվյալ պահին ոչինչ պետք չէ բացի այն ամենից, ինչ արդեն ունես։
Երջանկությունը, երբ քեզ տվյալ պահին ոչինչ պետք չէ բացի այն ամենից, ինչ արդեն ունես։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը: […]
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մսուր մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու եւ դիմել փախուստի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16.00-ին, վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6-րդ մրցափուլում «Ռեալը» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ William Hill բուքմեյքերական գրասենյակը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1.83 գործակցով, իսկ գերմանական ակումբինը՝ 4.20։ Ոչ ոքիի գործակիցը 3․80 է։ Այսօրր՝ դեկտեմբերի 7-ին Իսպանիայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցերը բաժանեց նախահարցի և հարցի: Նախահարցը վերաբերում էր նրան, որ նախորդ հարցուպատասխանին վարչապետը ներկա չէր, գտնվում էր ՌԴ-ում, և պատգամավորը հարցրեց, թե դա նշանակում է արդյոք, որ եթե ամեն անգամ ընտրություն լինի՝ ՀՀ Սահմանադրության և Մոսկվայի միջև, ընտրություն է կատարելու դեպի Մոսկվան: Հարցն արդեն վերաբերում էր գազի և […]
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարունակի ձեւավորված լավագույն ավանդույթները եւ կանի առավելագույնը Հայաստանի ու Վրաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ երկու […]
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե երբ Հայռուսգազարդը վաճառվեց ՌԴ-ին, ինչպես էր վարչապետը, ով այն ժամանակ ռուսական Գազպրոմի տնօրենների խորհրդում էր, վերաբերում այդ գործարքին: Պատգամավորի խոսքով՝ ռազամավարական ոլորտի պետական սեփականությունն ընդամենը 300 միլիոնով վաճառվեց: «Հստակեցրեք ձեր այն ժամանակվա դիրքրոշումը այդ սեփականության նկատմամբ»: Վարչապետը […]
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ հարցին անդրադառնալը խնդրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին իր հայտարարություններից ու խոսքից հետո որևէ մեկնաբանություն չտալ, եթե կանակարգ-օրենք չի խախտում: Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ այն դեպքում է մեկնաբանում, երբ իրավունք ունի: Այնուհետև պատգամավորն անցավ հարցին. «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքն ասում է՝ այն […]