07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Իրենց իրավունքն է. Շարմազանովը՝ Օհանյան- Օսկանյան – Հովհաննիսյան հնարավոր դաշինքից (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ–ն հեռու է բոլոր ակնառու գործիչներն իր շարքերը ներառելուց։ «Եղել եւ մնում են Ղարաբաղի հերոսներ, բայց նրանք իրենք են որոշում մտնել քաղաքականություն, թե ոչ, որ կուսակցությունը ընտրել, իսկ որը՝ ոչ»,– այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ պատասխանելով կուսակցություն հիմնելու մասին Սեյրան Օհանյանի պլանների մասին: Նա […]

Հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին.գլխի շրջանում հրազենային վնասվածքներով

Նկարիչների միության շենքում այսօր՝ դեկտեմբերի 14-ի գիշերը հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այս տեղեկությունը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Դին հայտնաբերել է շենքի անվտանգության աշխատակիցըլ:   «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյանը:

Հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել․ Ուորլիք

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած բախումները մեծ թվով զոհերի բերեցին ու ցույց տվեցին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել։ Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով պատրաստվում է հեռանալ պաշտոնից։ Նա ասել է, որ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին, և բանակցությունների սեղանին ԼՂ […]

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհներին առատ  ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա […]

Ֆիլիպինների նախագահը պատմել է՝ ինչպես է անձամբ սպանել մարդկանց

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ Դավաո քաղաքի քաղաքապետն էր։ Այդ մասին նա հայտնել է, երբ մեկնաբանել է այն, որ ոստիկանությունը սպանում է թմրանյութերի վաճառքի մեջ կասկածյալներին։ «Դավաոյում ես դա արել եմ, անձամբ սպանել եմ կասկածյալներին։ Պարզապես որպեսզի ցույց տամ ոստիկան տղաներին, որ եթե ես կարող եմ դա անել, […]

Ինչպես են պատժվելու ապօրինի հարստացած պաշտոնյաները

Ազգային ժողովը քննարկում է «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձի և նրան փոխկապակցված անձանց մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, […]

ԱԺ նախագահը ցավակցել է Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Արմեն Երիցյանը պետական գործիչ էր քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով եւ քաղաքացի` պետականության խորին ըմբռնումով: Նա արժանապատվորեն ծառայեց մեր […]

Ինչ է լինելու, եթե պաշտոնյայի փաստաթղթերը դե ֆակտո նորմալ են, դե յուրե՝ ոչ

Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի կարևորագույն կետը ապօրինի հարստացումը քրեականացնելն է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտություն որակեց այս փոփոխությունն ու ասաց, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայության մեջ կարևոր դերակատարում ունի, և կարևոր է, թե ինչ նախաձեռնել են կառավարությունն ու իշխանությունը: Ապա նա հետաքրքրվեց, թե եթե պաշտոնյայի […]

Լարսի ճանապարհը փակվել է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա ժամերին եւ վաղ առավոտյան Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին եղել են տեղումներ ձյան տեսքով:  ՀՀ տրանսպորտի, […]

Այգեպատում մանկապարտեզը ԽՍՀՄ-ի տարիներից կիսակառույց է մնացել

Արարատի մարզի Այգեպատ համայնքում մանկապարտեզ չկա: Այն կառուցվել է ԽՍՀՄ-ի տարիներին ու այդպես էլ կիսակառույց է մնացել: Այս մասին   Henaran.am- ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: «Կարևոր խնդիրները լուծել ենք, բայց մանկապարտեզի խնդիրը մնացել է: Երիտասարդության զբաղվածության համար նախատեսված կենտրոններ էլ չունենք. մեր համայնքում մարզադաշտ  կամ սպորտային համալիր չկա, բայց հողահատկացում արել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված