Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք
Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության […]