«Օսկարի» պատմության ամենաթանկարժեք զգեստները /ֆոտոշարք/
«Օսկար» մրցանակաբաշխությունը հայտնի նորաձեւության տների թանկարժեք զգեստների շքերթ է։ Աստղերը բառացիորեն ոչինչ չեն խնայում՝ կարմիր գորգին փայլելու, լավագույն զգեստով ներկայանալու համար։
Ահա թե որոնք ենք «Օսկարի» պատմության ամենաթանկարժեք աստղային զգեստները։
1, Ջենիֆեր Լոուրենս, Christian Dior Haute Couture, 4 միլիոն դոլար
Առաջին տեղում է դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի զգեստը, որը նա կրում էր 2013-ի մրցանակաբաշխությանը։ Ու չնայած նման թանկարժեք զգեստին՝ դերասանուհին լրիվ այլ բանով հիշվեց։ Նա չկարողացավ նորմալ քայլել այդ փարթամ զգեստով եւ բոլորի աչքի առաջ ընկավ աստիճանների վրա։
Այդուամենայնիվ, Լոուրենսի զգեստի ռեկորդը դեռ չի հաջողվել գերազանցել՝ ավելի թանկարժեք զգեստ դեռ ոչ ոք չի կրել։
2, Նիկոլ Քիդման, Christian Dior Haute Couture, 2 միլիոն դոլար
1997-ին «Օսկարի» կարմիր գորգի գլխավոր աստղը Նիկոլ Քիդմանն էր, ով մրցանակի հավակնորդների թվում չէր, եկել էր աջակցելու ամուսնուն՝ Թոմ Քրուզին։ Դերասանուհին վառ զգեստով էր, բավական բաց ու թանկարժեք։
3, Քեյթ Բլանշետ, Armani Privé, 200 հազար դոլար
Armani Privé-ն Քեյթ Բլանշետի սիրելի ապրանքանիշերից մեկն է, որին նա չի դավաճանում ոչ մի կարմիր գորգի ժամանակ։ եւ 2007-ին էլ նա այս ապրանքանիշի 200 հազար դոլար արժողությամբ շքեղ զգեստն էր կրում՝ զարդարված Սվարովսկի քարերով։
4.Էլիզաբեթ Թեյլոր, Edith Head, 167 հազար դոլար
Այս կապույտ, շիֆոնե զգեստը Թեյլորը կրում էր 1970-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ։ Դերասանուհուն այդ օրը նաեւ շքեղ ադամադյա կոլյե էր զարդարում, որը իր վրա էր սեւեռել ներկաների ուշադրությունը։ Այս զգեստը 1999-ին կայացած աճուրդի ժամանակ վաճառվեց 167 հազար դոլարով։
5.Օդրի Հեփբյորն, Givenchy, 131 հազար դոլար
Դերասանուհին այս զգեստով ներկայացավ 1954 թվականի մրցանակաբաշխությանը։ Այս զգեստը Time հանդեսը ճանաչել է «Օսկարի» պատմության ամենալավ զգեստը։
Այն վաճառվեց 2011-ին կայացած աճուրդում։
6.Քեյթ Ուինսլեթ, Valentino, 100 հազար դոլար
2007-ին կարմիր գորգին փայլում էր նաեւ դերասանի Քեյթ Ուինսլեթը՝ իր թանկարժեք զգեստով։
7, Ջեսսիկա Բիլ, Chanel Couture, 100 հազար դոլար
«Օսկար 2014»-ին Բիլը ներկայացավ թանկարժեք զգեստով, որը, սակայն, շատերը ձանձրալի անվանեցին։
8, Շարլիզ Թերոն, Dior Couture, 100 հազար դոլար
2013-ին դերասանուհին շքեղ զգեստով էր, որն ընդհարապես ճանաչվեց այդ տարվա լավագույն զգեստը։
9. Քեյթ Բլանշետ, Armani Privé, 100 հազար դոլար
Եվ կրկին՝ Քեյթ Բլանշետը եւ կրկին՝ Armani Privé-ն։ 2014-ին դերասանուհին ներկայացավ այս նորաձեւության տան շքեղ զգեստով եւ «Օսկարի» արժանացավ։
10, Էնն Հետեուեյ, Valentino, 80 հազար դոլար
2011-ին դերասանուհին մի քանի զգեստ փոխեց, քանի որ երեկոյի հաղորդավարուհին էր, բայց Valentino-ից կարմիր զգեստը հիշվեց ու երկար ժամանակ քննարկվեց։