««Հայկական վերածնունդ» կուսակցությունը, հնարավոր է, ձեւավորել դաշինք ընտրություններից հետո», – լրագրողների հետ զրույցում՝ կուսակցության 2-րդ համագումարից առաջ ընդգծեց Մհեր Շահգելդյանը։ Պատգամավորը ևս մեկ անգամ հաստատեց կուսակցության մտադրությունը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին։ «Մեր կուսակցության ծրագրերը ընդդիմադիր են»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը։
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը այսօր առավոտյան հացադուլ է հայտարարել։ Հիշեցնենք, երեկ Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, ապա՝ դատարանը որոշմամբ կրկին փոխվեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, ու նա երկու ամսով կալանավորվեց: Նա մեղադրվում է Սասնա ծռերին օժանդակելու մեջ։
Սանկտ-Պետերբուրգում անցորդներն ապշել են՝ տեսնելով, թե ինչպես է մայրը որդուն զբոսնելու հանել շան նման պարանով կապված։ Հարեւանները ասում են, որ այս ընտանիքում ապրում են նաեւ կնոջ ամուսինն ու մայրը, եւ հաճախ բոլորին կարելի է հարբած տեսնել։
Ներքին աուդիտի համակարգի կայացումը ֆինանսների նախարարության համար լինելու է նախապատվություն: Այս մասին, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հանդիպման հիմնական նպատակը, որին մասնակցել են նաեւ նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանը, Կարեն Թամազյանը, առկա խնդիրները ի մի բերելը եւ դրանց լուծման ուղիները գտնելն […]
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 11-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշել է՝ Խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանի համար վճռական նշանակություն ունի: Նրա խոսքով Հայաստանը այսօր կանգնած է լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերների առջեւ։ «Մեր թիմն ունակ է լուծել խնդիրներ ու Հայաստանը դուրս բերել այս խորը անդունդից։ «Հայկական վերածնունդը» իսկապես կայացած քաղաքական ուժ է։ Հայաստանն այսօր նոր […]
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 35 FT 078 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CD 507 համարանիշի եւ «ՎԱԶ 2105» մակնիշի 35 DP 809 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով «ՈՒԱԶ»-ը, որը բարձված […]
Բելառուսից Ադրբեջան արտահանձված բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Նշվում է նաեւ, որ ավելի ուշ Լապշինը բուժզննում է անցել։
Երեւանում Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը։ Նախատեսվում է՝ համագումարի ժամանակ ելույթ կունենա կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Հայտնում են, որ նաեւ հրապարակվելու է «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորների թեկնածուների նախընտրական ցուցակը։ Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությամբ ու 12 կուսակցությունների ու 138 հասարակական կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության […]