Ձյուն է գալիս
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Մեղրու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն