Վինեգրետով ձվածեղ կամ ձվածեղով վինեգրետ
Այստեղ անհոգության, խենթության ու ազատության յուրահատուկ մթնոլորտ էր տիրում, ինչի պակասն այդքան զգացվում էր խորհրդային տարիներին: Հարցրեք ցանկացած երևանցու՝ որտեղ է գտնվում «Առագաստ» սրճարանը, կդժվարանա պատասխանել: Փոխարենը՝ միանգամից ձեզ ցույց կտա, թե ինչպես հասնել «Պոպլավոկի» մոտ: Բայց չէ՞ որ խոսքը միևնույն սրճարանի մասին է. մեկը պաշտոնական, մյուսն էլ ժողովրդական անվանումն է: Այստեղ կյանքի իմաստը փնտրող […]





































