Պայմանագրային զինծառայող է մահացել
Հայաստանի զորամասերից մեկում այսօր՝ ապրիլի 21-ին, պայմանագրային զինծառայող է մահացել: Մահացած զինծառայողը Նարեկ Հակոբյանն է: Դեպքի հանգամանքները դեռեւս պարզվում են:
Հայաստանի զորամասերից մեկում այսօր՝ ապրիլի 21-ին, պայմանագրային զինծառայող է մահացել: Մահացած զինծառայողը Նարեկ Հակոբյանն է: Դեպքի հանգամանքները դեռեւս պարզվում են:
«Եղեռնի 100-րդ տարելիցից հետո նոր սկիզբ առավ արդարության ճանապարհը, միջազգային ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ»,- այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Նա նկատեց, որ Ցեղասպանությունից 102 տարի անց էլ մեր նպատակը շարունակում է մնալ պահանջատիրությունը՝ Ցեղասպանության փաստի ոչ այնքան ճանաչումը, որքան հատուցումը: Էդիկ Մինասյանը նշեց, որ բավական մեծ աշխատանքներ […]
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թվային տվյալներ չունի, թե օլիգարխների քանի երեխաներ են ծառայում սահմանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց, թե նման թվեր չունի, քանի որ Հայաստանում «օլիգարխ» պաշտոնական հասկացություն չկա, եւ զորակոչի ընթացքում անհնար է տարբերակել՝ ում են զորակոչում, գործարարի՞, թե՞ օլիգարխի որդու: «Ապրիլյան պատերազմի մասնակիցների թվում պրոֆեսորի որդի կա»,- հավելեց Վիգեն Սարգսյանը: Եթե մենք ասում […]
Պետք է հստակ գիտակցել, թե ինչ հարց ենք ուզում լուծել Ցեղասպանության ճանաչմանը հասնելով։ Հակառակ դեպքում այդ ուղղությամբ ներդրած ջանքերն անիմաստ կվատնվեն: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը։ Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին անհատական փոխհատուցման գործընթաց կա, […]
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն վստահ հաղթանակ կտանի: «Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխորոշված է արդեն խորհրդարանական ընտրություններից հետո» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգը՝ հավելելով՝ «ԵԼՔ»-ի ու «Երկիր Ծիրանի»-ի միջև պայքար կգնա ընդդիմադիր ձայների համար. նրանք կփորձեն նաև իշխանության հսկողության տակ գտնվող ընտրողների ձայները ստանալ: Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց՝ Երևանն աշխարհի […]
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն» առարկայի ուսուցման արդյունավետթյան բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերին, […]
Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 24-25-ը նույնքան կնվազի:
«Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վերջինս շեշտեց` ամենևին էլ անակնկալ չէր, որ ՕՐՕ-ն ու Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմանսակցել Երևանի ավագանու ընտրություններին:Իսկ ինչ վերաբերում […]
Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ հարցը մեռյալ կետից շարժվել է։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա նշեց, որ այժմ հարցը դարձել է միջազգային հարաբերությունների օրակարգի խնդիր: «Այսօր հասել ենք մի […]
«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, […]
























