10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության համար Նիդերլանդներում Իլհամ Աշկինը դատապարտվեց

Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Մեր ներկայացուցիչը դատարանում է: Քիչ առաջ մեզ տեղեկություն հաղորդեց այն մասին, որ […]

Մեր ժողովրդի Հաց Ախպերը․ ցավակցել է

Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական գիրը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է. «Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց […]

Նվազագույն շեմը հաղթելու համար սուր պայքար կլինի․ քաղաքագետ

Ապրիլին կայանալիք ընտրություններին քաղաքական ուժերի հնարավորությունները արդեն որոշակիորեն հայտնի են։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա կարծիք է հայտնել, հաղթանակի գլխավոր հավակնորդը ՀՀԿ-ն է, որը տրամադրված է խորհրդարանում 54 տոկոս ձայն ստանալու: «Եթե որեւէ անկանխատեսելի բան տեղի չունենա,  չեմ կարծում, որ այլ քաղաքական ուժ կարող է հանրապետականներին շրջանցել»,-  ասել […]

Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը հետ է կանչվել

Թուրքական «Gerçekgündem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Բուլղարիայի դեսպան Նադեժդա Նեյսկին հետ է կանչվել։ Պաշտոնական Սոֆիայի կողմից արված մեկտողանոց հայտարարության մեջ նշվել է, որ դեսպանը խորհրդակցությունների համար է կանչվում Բուլղարիա։   Ըստ աղբյուրի՝ բուլղարական կողմին զայրացրել է այն փաստը, որ Թուրքիան փորձում է միջամտել մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մանավորապես, Թուրքիայի նախարարներից մեկը կոչ է […]

Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ընտրվելու չափազանց փոքր շանսեր ունի

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Փոլադ Բյուլբյուլօղլին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն ընտրվելու չափազանց փոքր շանսեր ունի Առաջարկում եմ լուրջ չընդունել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու հավանականության մասին լուրը։ Այս պաշտոնը զբաղեցնելու համար արրդեն իսկ 9 թեկնածու կա առաջադրված։ Այդ թվում՝ Չինաատանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Քաթարի և այլ պետությունների ներկայացուցիչներ։ […]

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է

Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է  Հանրային գնումների համակարգի 2016-2017 թվականների մոնիթորինգի միջանկյալ արդյունքները, որի շրջանակում պետական գնումների համակարգի բողոքների հետ կապված հայտարարել է, որ ամենաշատ բողոքներ ուղղված կառույցների շարքում է նաև Երևանի քաղաքապետարանը։ Հաշվի առնելով, որ ներկայում գնումների հայտերի ներկայացման ընթացակարգն, ըստ էության, ամբողջապես էլեկտրոնային է և այդ պարագայում Երևանի քաղաքապետարանը, բացի օրենսդրությամբ […]

«Արթուր Սարգսյանի դեպքը միակը չէ» /տեսանյութ/

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակով  ներկայացված պատգամավորության թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և Գագիկ Բաղդասարյանն այսօր մինչև կսկսվեր մամուլի ասուլիսը՝ հորդորեցին նախ մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը: «Մարդը մեր երկրում արժեք չունի: Այդ մարդը, որն ընդունվեց հասարակության կողմից և սիրվեց, արդյունքը եղավ այն, որ իր կյանքով հատուցեց: Ողբալի է այս իրականությունը: Թող […]

Կարենը միամիտ չէր. նոր մանրամասներ փորձագետի սպանության գործից

Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  ցուցմունք է  տվել  «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը: Իոնիսյանը ասել է, որ Կարեն Վարդանյանին ճանաչել է 2009թ- ից , այդ ժամանակ Վարդանյանը իրենց կազմակերպությունում աշխատել է որպես փորձագետ: Դանիել Իոնիսյանի խոսքով` նախորդ տարվա մարտին Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, […]

Մնացածին դաս են տալիս նման կերպ

«Մեզ մոտ հաճախ պատժում են մեկին, որ մնացածին դաս տան, վախի մթնոլորտ տարածեն»,-խոսելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքից, պատճառներից ու ուղերձներից` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանը չկոտրվող տեսակ էր, և այստեղ հարց է հնչում, թե ինչից էր իշխանությունն ավելի շատ վախենում: «Իմ կարծիքով` իշխանությունները շատ […]

Հաց բերողի պաշտպանները կասկածելի են համարում

Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից, տեղեկացնում է Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը իր ֆեյսբուքյան էջում: Ըստ Եգորյանի, հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ