10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Եթե այս հարցը չլուծվեց, ընտանիքով գնալու եմ Հայաստանից. ազատամարտիկը` վարչապետին

«Վարդենիկ» ազատամարտիկների վետերանների նախագահ Գևորգ Այվազյանն այսօր Դիլիջանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցանկանում է հանդիպել վարչապետի հետ անձամբ, քանի որ  բազում հարցեր կան կապված ազատամարտիկների, երիտասարդների հետ: Նա դժգոհեց, որ հիմա հանգստանում է Դիլիջանի հանգստյան տներից մեկում, սակայն.  «գիշերը մեր անվտանգությունը շատ «լուռ» է մնացել, անցել եմ բոլոր շենքերով: Ենթադրենք` ես Գևորգը […]

Ով վաստակեց Պուտինի «սերը». 168 Ժամ

Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հետ, այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքները։ Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անկասկած, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հաշվի […]

Վարչապետի «կանտրոլի» տակ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Տավուշի մարզում է: Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպումը, ինչպես և նախկինները վարչապետը նախընտրեց սկսել հարցուպատասխանով: Ներկա կանանցից մեկը նախ հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետն ինքն է ստանում բոլոր այն նամակները, որ իրեն են ուղղվում: Վարչապետն էլ ասաց, որ չի կարող ասել, որ բոլոր նամակներին ինքը հասցնում է պատասխանել: […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական […]

«Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա …»

Չէի ուզում այս թեմային անդրադառնալ այս օրերին, բայց … Արթուրը ՀԱՑԻ ԳԻՆԸ գիտեր ու կյանքը վտանգեց՝ այն տեղ հասցնելու համար, իսկ դուք՝ ասֆալտի շոումեն «հեղափոխականներ», գիտեք հացի խանութում վաճառվող մի քանի դրամ արժեքը, որ այն այդպես անիմաստ շպրտում եք գետնին։ Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա … ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանի գրառումը:

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 38 անգամ

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Աբսուրդ է ստացվում. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ […]

«Լավ տղայա…» /տեսանյութ/

«Իմ ձայնը տալու եմ Սամվել Բաբայանին և Սեյրան Օհանյանին, քանի որ մեր հետ խրամատում է եղել ու ինչ-որ տեղ հասկացել ա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ՝ 12 երեխաների հայր Գագիկ Հովհաննիսյանը: «Լավ տղայա, վառոդի հոտա շնչել»,-խոսքին միացավ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«…էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած խաղաղության ծրագիրը հիմա ավելի է ընդունվում մարդկանց կողմից, քան սկզբում էր: «Մեր շանսերն այսպես եմ գնահատում` դանդաղ աճող, խաղաղութան կոնցեպցիան և մեր մոտեցումները դանդաղ տարածվում են: Ես նկատել եմ հետևյալը` այն խումբը, որտեղ ավելի շատ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ