13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Բեյրութից Վաշինգտոն`Անկարայի նետած ձեռնոցները

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի դեմ կազմակերպված հայկական-հունական-ասորական-քրդական միացյալ խաղաղ ցույցի ընթացքում, էրդողանական թուրքերի կողմից ցուցարարների դեմ կատարված հարձակումը, սովորական պահի անմիջականության տակ ստեղծված պատահարի տեսությունից շատ հեռու է։ Նախ, հայտարարված ցույցի դեմ հակացույց կազմակերպելը նախապատրաստված, ծրագրված եւ ցույցին փոխանցելիք ուղերձները չեզոքացնելու միտող քաղաքական գործողություն էր, առաջին հերթին այն տպաւորութեամբ, որ կազմակերպվել էր Վաշինգտոնում թուրքական համայնքի […]

«Ես պատգամավոր եմ. ահա՛ իմ մանդատը»

«Ծառուկյան» դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանը վստահ է ՝  վերցնելու է իր մանդատը և  աշխատելու է ԱԺ-ում։  Այս մասին վերջինս նշեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում: «Ես պատգամավոր եմ. ահա՛ իմ մանդատը», – ասաց Ազիզյանը՝ ցույց տալով մանդատը։

Միհրան Պողոսյանը ի՞նչ աշխատանքներ կիրականացնի ԱԺ-ում

«Ես փորձ ունեմ հարկադիր կատարման ոլորտում: Մեր գործառույթներից ամենակարևորը եղել է բալանսավորել պարտատիրոջ և պարտապանի գործունեությունը: Մենք որոշակի նախաձեռնություններով հանդես եկել ենք», –  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ շեշտելով՝  աշխարհում ընդունված շատ նորմեր կան, որոնք պիտի կիրառելի լինեն  նաև Հայաստանում: «Մենք պետք է կարողանանք բալանսավորել այդ ինստիտուտը: Վերջինս միակողմանի էր. […]

«Խոստանում եմ աշխատել ընենց, ոնց աշխատել եմ» /տեսանյութ/

«Մեր ընտանիքը ներդրումները շարունակում է, ուրեմն կառավարության աշխատանքը բարենպաստ է», – ԱԺ-ում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի): Անդրադառնալով  գործադիրում իրականացվող  աշխատանքին, Արկադի Համբարձումյանն ասաց. «Խոստանում եմ աշխատել ընենց, ոնց աշխատել եմ իմ ընտրողների հետ ու ավելի լավ: Շատ աշխատատեղ, ստեղծեմ, շատ բարեգործություն անեմ իմ տարածքի համար, իմ ժողովրդի […]

Քրեական գործ՝ ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակման առիթով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «News.am» էլեկտրոնային լրատվական կայքի և Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա: Մասնավորապես, «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երևանի ավագանու թեկնածու […]

Լրացուցիչ բողոք պահանջ է ներկայացրել

Լրացուցիչ բողոք-պահանջ ՀՀ Գլխավոր Դատախազին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ հատուկ քննչական ծառայությանը   Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով` այն է խոշտանգումը,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, հանցագործության պարտակումը, ապօրինի որոշում կայացնելը և անձին ապօրինի ազատությունից զրկելը, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելը, մարդու և քաղաքացու իրավահավասարության […]

«Կամ ես, կա ցունամի». Արամ Աթեշյանից ազատվելը վտանգավոր է /տեսանյութ/

  «Պոլսո փոխպատրիարքի ընտրությունների հիմքում ընկած է 2 շահերի բախում՝ թուրքական պետական շահը, թե ով կլինի Հայոց պատրիարքական աթոռին և հայ համայնքի, որը ցանկանում է տեսնել իր կյանքում որոշիչ դեր խաղացող անձի»,-այսօր՝ մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հնարավորությանը՝ հոգևորականը հիշեցրեց՝ խոսքը վերաբերում […]

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության […]

Խռոված է

«Ելքի»՝ ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանը նեղացած է ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանից: Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածուներին հարցեր տալու ժամանակ Արտաշես Գեղամյանը Է. Մարուքյանին հորդորեց մի շարք թեմաների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար ուսումնասիրել, կարդալ իր գրքերը: «Ես խռոված եմ ձեզանից, պարո՛ն Գեղամյան: Դուք բոլոր պատգամավորին ձեր գրքերից նվիրել եք, բայց ինձ չեք նվիրել»: Արտաշես Գեղամյանն էլ […]

«Չե՞ք զգում, որ ես էդպես պաշտոնապես չեմ» /տեսանյութ/

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի նկատմամբ լրագրողների հարցասիրությունը չի պակասել: Այս փաստը, փաստորեն, զարմացրել է  Գ. Սահակյանին: «Չե՞ք զգում, որ ես էդպես պաշտոնապես չեմ: Ես անընդհատ բացատրել եմ: Ես ո՞վ եմ», – այսօր  ԱԺ-ում ասաց նա: «Գալուստ Սահակյանն եք», –  ասաց լրագրողներից մեկը, Սահակյանն  էլ արձագանքեց.  «Վյսո՛»: Գալուստ Սահակյանը  դրական է վերաբերում այն հանգամանքին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված