31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Ուսանողների ու նախարարի հանդիպումն ավարտվեց, իսկ դասադուլը դեռ շարունակվելու է

Ինչպես հայտնել ենք,   Լևոն Մկրտչյանն  այսօր  ընդունել է դասադուլ հայտարարած ուսանողներին: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում՝ հավելելով՝ համաձայն չէ այն պնդմանը, թե այս օրենքը հարված է հասցնում կրթությանը և գիտությանը: Հանդիպման ավարտիվ հետո ակցիայի նախաձեռնող  խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց որոշ մտահոգություններ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն […]

«Եթե դռները չբացեին, ուսանողները ապակիները կկոտրեին» /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողներից մեկը՝ հայ բանասիրության ֆակուլտետում սովորող Անի Հակոբջանյանը պնդում է՝ ուսանողները հաստատակամ  տրամադրվել են՝ դասադուլը  կշարունակեն այնքան ժամանակ, մինչև  իրենց բողոքի ձայնը պատկան մարմինները լսեն: «ԵՊՀ ռեկտորը լռում է, ոչ մի կերպ չի արձագանքում իր ղեկավարած հաստատությունում սովորող ուսանողների  բողոքներին, հետևաբար մենք ստիպված ենք դիմել ԿԳ նախարարին», – Henaran.am-ի հետ […]

Պայթյուն Թուրքիայի գործարաններից մեկում․ կան զոհեր

Թուրքիայի ծովափնյա Բուրսա նահանգի Գյուրսու շրջանում գտնվող, ներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում  ուժգին պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ պայթյունի հետևանքով 5 աշխատող զոհվել է և ևս 9-ը վիրավորվել:  Փլատակների տակ մնացել են 9 աշխատող, որոնք հայտնի չէ, թե դեռ ողջ են թե ոչ: Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի  աղետների և արտակարգ իրավիճակների ծառայության […]

Շատ կեղտոտ բաներ են կատարվում. Էդգար Ռոստոմյանը և կինը չեն ամուսնալուծվել

Երեկ լուրեր տարածվեցին, որ երաժիշտ, դերասան Էդգար Ռոստոմյանը և կինը` մոդել Նադեժդան, ամուսնալուծվել են: Այդ մասին երաժիշտը գրառում էր կատարել, սակայն ժամեր անց Էդգարը կնոջ հետ իրենց հարսանիքից լուսանկար է հրապարակել և նոր գրառում կատարել` հերքելով իրենց ամուսնալուծությունը. «Ինչ-որ մեկը դոստուպ ունի մեր անձնական ինֆորմացիային, մեր մեյլերին, մեր հեռախոսներին, մեր գտնվելու վայրերերին: Ինչ-որ կազմակերպություն հետևում […]

Նոյեմբերի 9–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 9–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: ԹԵՄԱ `  ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը ինչպիսի ազդեցություն կունենա կրթության և գիտության ոլորտների վրա:

«Նույնիսկ պահպանակը մարդու պապիլոմա վիրուսից չի պաշտպանում»

«Այսօրվա դրությամբ հայտնի է Մարդու պապիլոմա վիրուսի մոտ 200 շտամ, ու դրանցից 4-ը համարվում է քաղցկեղածին. հայտնվելով օրգանիզմի մեջ՝ դրանք հանգեցնում են արգանդի վզիկի, կոկորդի ու տղամարդկանց սեռական օրգանների քաղցկեղի զարգացմանը։ Կանանց 90 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է այդ վիրուսի մեկ կամ մի քանի շտամերով։ Որոշ դեպքերում օրգանիզմն ինքնուրույն է հաղթահարում վիրուսը ու թույլ չի տալիս, […]

Երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, ցինիզմ է

Տպավորություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք… Ըստ այդմ պիտի երկրի համար առաջնայնությունները սահմանվեն: Երբ ապագա ֆիզիկոս, ինժեներ, ծրագրավորողներներն են ահազանգում, որ իրենց գիտությունից երկու տարով կտրելը վնաս է պետությանը, դեռ փորձում եմ հասկանալ: Բայց երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները ու նման այլ մասնագիտություն ընտրածները, դա ցինիզմ […]

«Կողմ եմ՝ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում, կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում»

Ազգային ժողովի Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներում քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն առաջարկում են Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով, որոշ դեպքերում նաև պատժել ազատազրկմամբ`3-7  տարի ժամկետով:  Կարեն Ավագյանը նախ ընդգծեց, որ […]

Ինչպես խուսափել վատ մտքերից

Հարց – Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել թշնամական զրպարտանքներից: Պատասխան – Երբ կրակին դրած կաթսան եռում է, այդ ժամանակ ճանճերը կամ այլ միջատները չեն համարձակվում մոտենալ, իսկ երբ սառչում է, ե՛ւ ճանճերը, ե՛ւ այլ միջատներ նստում են նրա վրա: Այդպես էլ իր միտքը հոգևոր գործերին ուղղած մարդուն չի կարողանում մոտենալ մարդկային ցեղի թշնամին: Իսկ ով ապրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված