11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

«Եթե դռները չբացեին, ուսանողները ապակիները կկոտրեին» /տեսանյութ/

Տարկետման իրավունքը  վերացնելու   դեմ   պայքարող  ուսանողներից մեկը՝ հայ բանասիրության ֆակուլտետում սովորող Անի Հակոբջանյանը պնդում է՝ ուսանողները հաստատակամ  տրամադրվել են՝ դասադուլը  կշարունակեն այնքան ժամանակ, մինչև  իրենց բողոքի ձայնը պատկան մարմինները լսեն:

«ԵՊՀ ռեկտորը լռում է, ոչ մի կերպ չի արձագանքում իր ղեկավարած հաստատությունում սովորող ուսանողների  բողոքներին, հետևաբար մենք ստիպված ենք դիմել ԿԳ նախարարին», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Անին:

Վերջինս շեշտեց՝ այսօր ևս ուսանողների առաջ փակել էին մասնաշենքերի դռները, վերջիններիս թույլ չէին տալիս դուրս գալ: Բայց, ի վերջո,  անվտանգության  աշխատակիցները հասկացան՝ եթե դռները չբացեին, ուսանողները ապակիները կկոտրեին ու դուրս կգային, ուստի դիմադրության արդյունքում բացեցին դռները:

 Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ