Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի «մեծ ասուլիսը» (տեսանյութ, ուղիղ)
Քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը։ Գլխավոր թեմաներն են՝ ՌԴ տնտեսությունը, ներքին ու արտաքին մի շարք խնդիրներ։
Քիչ առաջ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը։ Գլխավոր թեմաներն են՝ ՌԴ տնտեսությունը, ներքին ու արտաքին մի շարք խնդիրներ։
Ստամբուլում մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները: Աղբյուրը, որի […]
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ այսօրվա նիստին բացակայում են Հովհաննես Վարդանյանի և Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը և Անուշ Մխիթարյանը, որոնք արձակուրդում են: Հանրային պաշտպանի գրասենյակից նոր պաշտպաններ են ներգրավել գործում: Պաշտպանները պահանջում են […]
Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին: Ներկայացնենք ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, […]
Դեկտեմբերի 15–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԹԵՄԱ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը. սպասվող քաղաքական զարգացումներն ու հեռանկարները:
Մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ըստ այդմ, նոր ծավալների ու մակերեսների ստեղծման շինաշխատանքների կամ նոր պարսպի կառուցման դեպքերում գույքի սեփականության վկայականի պատճենի ու անձը հաստատող փաստաթղթի և էսքիզային տարբերակի առկայությամբ անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք: Եթե չկա լրացուցիչ հարցումների կարիք, քաղաքապետարանը տասնօրյա ժամկետում […]
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու հարցը: Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: […]
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին բացակայում են Հովհաննես Վարդանյանի և Վարդգես Գևորգյանի շահերի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը և Անուշ Մխիթարյանը, որոնք արձակուրդում են: Հանրային պաշտպանի գրասենյակից նոր պաշտպաններ են ներգրավել գործում: Պաշտպան Մերի Ալավերդյանը դատավորին խնդրեց դատը հետաձգել […]
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի N1 հավելվածում ու ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ: «Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը»,-ասաց Վիգեն […]
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




























