ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին: Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում, «Արցախի […]
Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքներով Հայաստանի շուրջ զարգացումների հեռանկարները։ «Հասկանալի է, որ այժմ Հայաստանը հեռանում է այն քաղաքականությունից, որը Հայաստանն ու նրանում բնակեցված հայությունը, և ոչ միայն հայությունը, ունեցել են վերջին 300 տարիների ընթացքում, հեռանում է ինչ-որ տեղ հակառակ ուղղությամբ՝ դեպի ԱՄՆ, Եվրամիություն և Թուրքիա, որին բոլոր հնարավորությունները ընձեռվեց […]
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։ 1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։ Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ […]
«Հրապարակ»-ը գրում է. «Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել: […]
Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը՝ Էմինեն ջերմ շփվել են․ Հայկ Մարտիրոսյանն է տեսանյութը ներկայացրել ու գրել․ «Հանդիպում Էրդողանի կնոջ` Էմինե Էրդողանի հետ: Որքան խոսուն է ամեն բան …»։ Նշենք, որ Աննա Հակոբյանն ու Էմինե Էրդողանը մասնակցել են ԱՄՆ առաջին տիկնոջ անունից ընդունելությանը։
«Փաստ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում: Վերջերս շրջանառված […]
«Փաստ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն […]