Արգելված ցուցադրությունը հասավ Գյումրի․ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» թանգարանում ժամանակակից ցուցանմուշներ են
Այսօր «Գյումրի Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպվել էր «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով ցուցահանդես։ Այն ներկայացնում է Հայաստանում վերջին տասնամյակում կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատմությունը։ Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen), Լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների, երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի, հոդվածների […]





































