Զուգարանի դռան փոխարեն վարագույր են կախել. Հայկական Ժամանակ
2017 թ. ֆինանսատնտեսական հաշվետվությամբ մշակույթի նախարարությունում էր Փայտարվեստի թանգարանի ղեկավարությունը: Թանգարանի ցուցանիշները նախարարության աչքին չափազանց համեստ էին: 45 տոկոս վճարովի այցելու ունենալու պարտավորության դիմաց այցելուների թիվը 34 տոկոս է եղել, մինչդեռ նախարարության որդեգրած սկզբունքով, բոլոր պետական թանգարանները 2018- ին պարտավորվում են 75 տոկոս վճարովի այցելու ունենալ: Փայտարվեստի թանգարանը 2017 թ. 5 հազար այցելու է ունեցել: […]





































