Վարչապետին շնորհավորել են Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը
Վարչապետ Սերժ Սարգսյանին համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]





































