15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ». Սեւակ Խանաղյան

Հայաստանյան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Երգիչն իր Instagram-ում գրել է. «Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ… Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան…»:

Պետք է բացառել ուժի որևէ կիրառում․ ԲՀԿ

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ […]

Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել

Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը:  Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» և «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձևավորել և խորացրել են հասարակական տարբեր խմբերի, […]

Երկխոսությունն այլընտրանք չի կարող ունենալ. «Նիգ-Ապարան» հայրենակցական միություն

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Խաղաղ հավաքների ազատությունն այն հիմնարար իրավունքն է, որի վրա  հիմնված են ժողովրդավարական բոլոր համակարգերը: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու, իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն այդ իրավունքի իրացումը պետք է իրականացվի օրենքի սահմաններում և չպետք է ուղեկցվի այլոց իրավունքների […]

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները․ Թաթա Սիմոնյանի ուղերձը

Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ: Բնույթով և խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:  Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում […]

Վաչե Գաբրիելյանը ամերիկացի գործընկերներին է ներկայացրել կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գործընկերների հետ։   Ապրիլի 20-ին փոխվարչապետ Գաբրիելյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի պատասխանատու Բրոք Բիրմանի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի, ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի և ԱՄՆ գանձապետարանի ներկայացուցիչների հետ։   Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան միջկառավարական […]

ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգը արհեստավարժ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող,  օտար լեզուների իմացությամբ, նոր մտածողությամբ օժտված երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, որը կնպաստի հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը, սույն թվականի մայիսի 2-ից  կազմակերպում է անվճար դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար, որոնց արդյունքներով լավագույն մասնակիցներին ՊԵԿ նախագահի կողմից կտրվի հավաստագիր և […]

«Վատ երազ եմ տեսել․ շատ եմ վախենում մեր երիտասարդների համար»

«Դրսում ապրող մեր  հայտնի ու ճանաչված, սիրելի հայրենակիցների կոչերը՝ ուղղված ցուցարարներին, մտահոգության հետևանք են։ Իրենք մտահոգ են, վախ ունեն, հայրենիքը կորցնելու վախը կա նրանց մեջ։  Նրանք ապրում են մի աշխարհում, որտեղ ժողովրդի ձայնն ավելի լսելի է, քան մեզ մոտ։ Իրենք, այնուամենայնիվ, այս երկրում չեն ապրում։ Այդպես ողջունել, կոչ անել․․․․ այդ ամենն անելիս մի քիչ պիտի […]

Գյումրիում ավտոերթ է սկսվել (ֆոտո)

Գյումրիում  ժամը 01,30-ից սկսվել է ավտոերթ Շառլ Ազնավուրի հրապարակից: Ոստիկանները զգուշացնում են, որ եթե  չհեռացնեն մեքենան տարվելու են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:  Թեև մասնակիցները շատ չեն, բայց ոստիկանները ավելի անհանդուրժող են դարձել:  Երթի մասնակիցները շրջում են տարբեր փողոցներով՝ ազդանշաններով ու կոչերով: Նրանց ողջունում են  ազդանշաններով`ի համաձայնություն պայքարի:  Միաժամանակ կոչ են  անում միանալ ժամը 18,00-ի Թատերական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ