20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

… բակում հայտնվեցին գազանացած ու զինված անծանոթներ

Հարություն Հովհաննիսյանի վկայությունը 1901թ. ապրիլի 7, Մալաֆան Մարիամ Հովհաննիսյանը ներկայացնում է իր հոր՝ Հարություն Գրիգորի Հովհաննիսյանի վկայությունը: Վերջինս պատմել է, որ  1915թ. գարնանային մի պայծառ օր, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, հանկարծբակում հայտնվել են անծանոթ և անհասկանալի մարդիկ` գազանացած, բերաններն արյուն առած , հրացաններով ու սրերով զինված: Նրանք առանց որևէ պահանջի ու պատճառի […]

Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։ «Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։  Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն […]

«Ցեղասպանություն» բառը

Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, որն ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի` որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացումն է հետևյալ կերպով` -Խմբի անդամների սպանություն, -Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում, -Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ […]

Գեներալ Մանվելն ուրացա՞վ ՀՀԿ-ին. հայ ազգի թշնամիները սադրում են

Ե Ր Կ Ր Ա Պ Ա Հ ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արվել   Ապազգային որոշ տարրերի համար ապրելակերպ է դարձել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքերը կոնտեքստից կտրված ներկայացնելը։ Այսօր Ծիծեռնակաբերդում Մանվել Գրիգորյանը, շտկելով լրագրողի հարցը՝ Դուք ՀՀԿ անդամ եք, ասաց, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, այլ՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ […]

Ամեն մի ուսանողի կյանքում մի ընկեր Աթանեսյան է պետք

երբ դու արդեն ավարտում ես կամ ավարտելու շեմին ես համալսարանը, քոլեջը կամ ինչ որ իքս կրթական կառույց, մտովի քեզ հարցնում ես, ի՞նչ տվեց այն քեզ կամ ավելի ճիշտ ինչ կարողացար վերցնել այնտեղից. կարելի է վերցնել և չվերցնել. կարելի է ձեռքբերել գիտելիքներ, նոր շրջապատ, ընկերներ, ավագ ընկերներ, որոնց ընդունված է անվանել «դասախոսներ», ինչը մեծ հաճույքով կփոխարինեի, […]

Ցեղասպանության պարագլուխները մահվան դատապարտվեցին Թուրքիայում

Երիտթուրքերի դատավարութուն, 1919-20, Օսմանյան կայսրությանը առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած և հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում: Մուդրոսի զինդադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին: 1918-ի դեկտեմբերի 16-ի որոշմամբ […]

Փաշինյանը պատրաստվում է ասուլիսի

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, եւ խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի եւ արագ հասնի ասուլիսի վայր։ Նշենք, որ երթի մասնակիցները ժամը […]

Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է […]

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում/տեսանյութ/

Արցախի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում։ Նշենք, որ վերջին օրերին Արցախի ՊՆ-ն հակառակորդի զինուժի զգալի կուտակուներ է արձանագրել առաջնագծում։

Մահվանից հետո կյանք գոյություն ունի /տեսանյութ/

Բեռլինի Technische Universität–ի հոգեբաններն ու բժիշկները հայտարարել են, որ մահվանից հետո կյանք գոյություն ունի եւ իբրեւ ապացույց՝ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն են ներկայացրել։  Fithacker.ru–ի փոխանցմամբ՝ բժշկական հսկողության տակ իրականացվել են փորձարկումներ, որոնք հիվանդների մոտ հանգեցրել են մոտ 20 րոպե տևողությամբ կլինիկական մահվան, այնուհետև նրանց կրկին վերակենդանացրել են։ Ուսումնասիրությունները տևել են 4 տարի, մասնակցել է 944 կամավոր։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ