20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանի զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները.Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե […]

Մնացինք ապշած… այ թե ինչ է անում ժողովրդի ձայնը

Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ (1905-1906 թթ.), երբ կաթողիկոսի Թիֆլիս գալու կարիքը կար, եւ առաջին պատգամավորության հրավերը մերժել էր, երկրորդ անգամ, Թումանյանին են ուղարկում էջմիածին, որ համոզի կաթողիկոսին եւ Թիֆլիս բերի: Իսկ թե այդ ինչպես էր հաջողվել Թումանյանին՝ պատմում է ինքը՝ բանաստեղծը: «Խրիմյանը մեծ ժողովրդականության էր վայելում, դա ոգեւորում էր նրան: Բաքվի ծանր օրերին՝ 1905-1906 թվերին, Թիֆլիսից […]

Ինչպես է թուրքական մամուլը լուսաբանել զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։ «Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։ Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին միացել էին նաև 100-ավոր զինվորականներ։ […]

Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ […]

«Պահանջում ենք արդարություն եւ աղոթում, որ այլեւս ոչ մի ազգ չապրի նման արհավիրք». Էթերի Ոսկանյան

Հայկական ֆիկլմերից ու հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան: Դերասանուհին Facebook-ում գրել է. «Հիշատակի օր… Ասում են՝ ժամանակը բուժում է. ճիշտ չէ, ժամանակը չի բուժում, այն ընդամենը սովորեցնում է ապրել վերքերով, բայց այդ վերքերը չեն ամոքվի երբեք: Եվ ամեն տարի այս օրը մենք պատվում ենք հիշատակը […]

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարի պարգեւի են առաջադրվել երեք նվիրյալներ

«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք մարդասերների՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար   ԱՊՐԻԼԻ 24, 2018թ., ԵՐԵՎԱՆ – Այսօր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, […]

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է: «Հայերի համար օրացույցի […]

Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում: «Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշվում է ուղերձում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վաղ առավոտից մարդաշատ է /ֆոտո/

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լի է այցելուներով։ Այստեղ են գալիս տարբեր գերատեսչություններ՝ իրենց աշխատակիցներով ու ղեկավարներով, ծաղիկներ դնում, հարգանքի տուրք մատուցում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին։  

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարեն Կարապետյանը ևս  մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած  բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և  հանդուրժողականության  համար: Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանման,   հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ