15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Արա Բաբլոյանի ուղերձը

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն: Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները: Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային […]

Ընդդեմ փաստաբանների պալատի

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը […]

Արարատ Միրզոյանը վարչապետի ինքնաթիռով է թռել. նախկին փոխվարչապետերը երբեւիցե նման բան չեն արել. Հրապարակ

Կառավարության լրատվական ծառայությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ։ Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ։  «Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն […]

Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա. ՊՆ

«Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով: Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել՝ մեր ներքին գործընթացների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: «Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն […]

Բոլոր մարզերում «խառը իրավիճակ է». Շիրակի մարզպետ

 Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն ասում է՝ ինչպես բոլոր մարզերում, իրենց մոտ էլ «խառը իրավիճակ է»: «Ամենաաղքատ մարզն է, գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի: Զարգացման առումով համագործակցելու ենք բոլոր ներդրողների հետ, ովքեր օգուտ են տալու մարզին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մարզպետը խոստացավ չմիջամտել արտահերթ ընտրություններին իր լծակներով:

Կոտայքի նորանշանակ մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր նշանակվելուց հետո լրագրողներին ասաց, որ վարչապետի հետ քննարկել են բոլոր առաջնահերթ քայլերը: «Կառավարման նոր մշակույթ է լինելու՝ բացառապես օրենքով առաջնորդվելու սկզբունքով»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ինչպես է պատրաստվում պայքարել մարզում Գագիկ Ծառուկյանի ազդեցության դեմ, նա արձագանքեց. «Մեր մարզում իմ խնդիրն առաջնահերթ բնակչի վերափոխումնէ  ՀՀ հպարտ քաղաքացու: Իսկ տարբեր մասշտաբի գործարարների ու […]

Նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը. Իրավունք

Շնորհավորում եմ  ձեզ, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Զարմա­նալի է, բայց  փաստ ի դեմս Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՍԲԱՐՁՈՒՍՅԱՆԻ, Նոր Հայաստանն ունի իր առաջին քաղհալածյալը: Հւսմբւսրձումյւսնին, ըստ էության, կալանավորել են այն բանի համար, որ նա նախկին ոստի­կանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշւսկ Հակոբյանի փե­սան է: Դե, եթե Արշակ Հակոբյանի եղբոր պարագայում առկա են լուսանկարներ եւ […]

Վարդան Հարությունյանը կհարցաքննվի՞

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է՝ առաջիկայում սպասվում են նոր բացահայտումներ: «Աշխատանքներ են իրականացվում, մոտակա օրերս կլուսաբանվեն»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»:

Կառավարությունում շնորհավորեցին վարչապետին՝ տարեդարձի կապակցությամբ

Կառավարության այսօրվա նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաների նրանք պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ապա փոխվարչապետը հիշեցրեց ու շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան կապակցությամբ: Կապառավարության անդամները ծափերով շնորհավորեցին վարչապետին:

Արմեն Սարգսյանի ակնարկը՝ Էլթոն Ջոնի մասով. Հրապարակ

Չորեքշաբթի օրը Էջմիւսծնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիր­ներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանակւսն մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առավելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով: Խոսել են նաեւ էլթոն Ձոնի այցից: Խորհրդի անդասներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում Աժ ներկայացվող կրոնական ազա­տությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանի վերաբերմունքը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ