15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը Նախիջևանի համար շատ մեծ վտանգ է պարունակում (Տեսանյութ). Արման Նավասարդյան

«Անկյան գլխի վրա առաջին տեղում դնել  ցեղասպանության ճանաչման  հարցը ճիշտ չէ, ես կփոխեի այդ քաղաքական վեկտորը: Հայաստանի արտաքին քաղաքականության  համար մեկ խնդիրը չպետք է դարձնել Եղեռնի ճանաչման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանի կարծիքով դա անախրոնիզմ է և խանգարում է մյուս բոլոր խնդիրների լուծմանը: […]

«Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում»

Ազգային ժողովի 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիրը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փոխանցվել է փաստաբաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը:   Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակներից: Ես երևի միակ մարդ են այս քաղաքում, ով տարբեր պաշտոնների ժամանակ ապրել է գյուղում, ապրում է գյուղում: Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, […]

Նախարարներն այսուհետ գործուղման են մեկնելու էկոնոմ կարգով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ աշխատակազմի բյուջեն արդյունավետ չէր տնօրինվում: Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատակազմն իսկապես ուռճացված է եղել, անտրամաբանական ու ոչ արդարացված ծախսեր են եղել: «Խոսքը ծառայողական ավտոմեքենաների քանակության մասին է, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների մասին է: Այն, որ մեր կառավարությունը գործելու է ավելի էֆեկտիվ, դա միանշանակ է: Շուտով […]

Տարոն Մարգարյանի ուղերձը

Սիրելի՛ երեխաներ, այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ: Հայերիս համար, թերևս, ազգային առանձնահատկություն է երեխաներին անձնուրաց սիրելն ու նրանց մասին հոգ տանելը: Եվ այս տեսանկյունից բնավ պատահական չէ, որ մեծերիս համար չկա՛ իմ ու քո երեխա տարանջատումը: Դուք բոլորդ, իմ փոքրիկ բարեկամներ, մե՛րն եք, մե՛ր երեխաները և […]

Կենդանաբանական այգին՝ անվճար

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի և ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու Հանրային տարածքում, որի մուտքն անվճար է: Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զավարճացնում են […]

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը կառավարությունը արտոնություն տրվեց

Այսօր կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ