23 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ. Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստնյանը մտահոգված չէ ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալով:

Նա ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին՝ նշելով, որ ինքը վայր կդներ մանդատը, եթե որոշեր լքել խմբակցությունը։

«Եթե ես կուսակցական լինեի ու լքեի խմբակցությունը, մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»,- նշեց նա։

Հարցին` պատրաստվու՞մ է դուրս գալ խմբակցությունից և ի՞նչը կստիպի նրան լքել խմբակցությունը Կոստանյանը պատասխանեց. 

«Ոչ, ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ»։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, նա նկատեց. «Եթե ընդհանուր բնութագիր տամ՝ միջազգային իրավունքում մի լավ տերմին կա «Memorandum of understanding», այսինքն՝ նպատակների հուշագիր։ Սա իմ ձևակերպումն է կառավարության ծրագրին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ