29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս․ Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս, իսկ իշխանական քարոզչությունն էլ ահազանգում պատերազմի նոր վտանգի մասին, ներընդդիմադիր «որոշ»շրջանակներ չեն դադարում հակահանրապետական կեղտոտ արշավները շարունակելուց: Չեմ խորանում դետալների մեջ, բայց փաստ է, որ այդ շրջանակների համար Սերժ Սարգսյանի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան Փաշինյանի: […]

Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը: Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի […]

Մոլորված ձկնորսին շուրջ 100 օր հետո հայտնաբերել են օվկիանոսում /Տեսանյութ/

Պերուացի ձկնորսը, ով 95 օր շարունակ ծովում մոլորված դեգերել է, հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսում: 61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն դեկտեմբերի 7-ին մեկնել է երկշաբաթյա ձկնորսության ափամերձ Մարկոնա քաղաքից, որը գտնվում է Պերուի հարավային ափին: Տասը օր անց փոթորիկը նրան նավաբեկության է ենթարկել՝ թողնելով նրան սպառվող պաշարներով: Նրա ընտանիքը որոնումներ է սկսել, սակայն Պերուի ծովային պարեկները չեն […]

Որոնք են ամենաշատ ոսկի ունեցող երկրները /Տեսանյութ/

Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGS) զեկույցների համաձայն՝ արդեն երրորդ տարին անընդմեջ աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերն իրենց պահուստների համար գնում են ավելի քան 1000 տոննա ոսկի․ 2024 թվականին դրանք գնել են 1045 տոննա, 2023 թվականին՝ 1037 տոննա, իսկ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ 1082 տոննա։ Զուտ ոսկու գնման առաջատար են շարունակում  մնալ զարգացող […]

Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի վարչական տարածքում՝ Արցախի Հանրապետության պաշտոնական մուտք հանդիսացող հսկիչ-անցագրային կետի մոտ : Օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունն ավարտվել է 2002 թվականին: Եկեղեցին նվիրված է Բերձորի և հարակից տարածքների ազատագրման ու ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին: Աղավնոյի եկեղեցու կառուցումը նախաձեռնել է «Ազգային ինքնորոշում միավորում» […]

Ինչու ամենաքաղցրակեր կաթնասունները շաքարախտով երբեք չեն հիվանդանում. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից: Գիտնականները կարծում […]

Անօդաչու հսկա սուզանավ է գործարկվել /Տեսանյութ/

Orca անունով սուզանավը մշակվել է Boeing-ի կողմից ԱՄՆ ռազմածովային նավատորմի համար։ Այն առաջին հսկա հեռահար ռոբոտային սուզանավն է և նրա երկարությունը 26 մ է, կրողունակությունը՝ մոտ 9 տոննա: Техкульт-ի փոխանցմամբ`  սա նավատորմի կողմից պատվիրված չորս նախատիպերից առաջինն է՝ հիմնված Echo Voyager նախատիպի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2017 թվականին: Orca-ն կառուցված է հիբրիդային դիզելային/լիթիում-իոնային […]

Միրզոյան Արարատին եւ մյուսներին այլեւս փոշեկուլ պետք չի․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Էս դավաճան եւ կրկնակի  կապիտուլյանտ իշխանազավթների համար  արդեն յոթը տարի ամեն ինչ «մի քիչ լավ-մի քիչ վատ» է, զազրելի  44 օրյա պատերազմի զոհերի թիվը «պլյուս-մինուս 50 հոգի» է, բայց, այ, հենց հերթը հասնում է  ադրբեջանի  շահերին, ամեն ինչ  100 տոկոսանոց լավ է եւ ամեն ինչ  […]

Ռոբոտները արդեն զորահանդեսի մեջ են /Տեսանյութ/

Indiatimes-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ռոբոտ-շները մասնակցել են Բանակի օրվան նվիրված զորահանդեսին: Ռոբոտ-շները կարող են հեռակառավարվել կամ գործել ինքնուրույն, կրել զենքեր, գիշերային տեսողության և ջերմային տեսախցիկներ, անօդաչու թռչող սարքեր և ռոբոտային ձեռք՝ առարկաները կառավարելու համար: Այս ռոբոտները նախատեսված են բարդ միջավայրերում աշխատելու համար՝ նվազեցնելով զինվորների համար ռիսկերը: Նրանք բավականին բազմաֆունկցիոնալ են՝  կարող են տեղաշարժվել աստիճաններով, զառիթափ թեքություններով […]

Իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, որ պետք է բացահայտվի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Խաղաղության» պայմանագրի շրջանակներում, միջազգային ատյաններից երկկողմ հայցերի հետ կանչելու հանգամանքը, թեև, քննարկվեց ադրբեջանական հերթական նախապայմանը կատարելու համատեքստում, սակայն սրա տակ, բացի քաղաքական բաղադրիչից, մարդկային ճակատագրերի խնդիր կա: Պատահական չէր, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ