Բոլորին՝ թե ներսում, թե դրսում, պետք է հանել կոմֆորտ զոնայից՝ բարձրաձայնելով դառը ճշմարտությունները․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում տիրող ավտորիտար բեսպրեդելի եւ Ադրբեջանում պատանդառված հայերի մասին խոսելու յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործել՝ անկախ գեոպոլիտիկ վայրիվերումներից։ Բոլորին՝ թե ներսում, թե դրսում, պետք է հանել կոմֆորտ զոնայից՝ բարձրաձայնելով դառը ճշմարտությունները։ Ազատությու’ն բոլոր քաղաքական բանտարկյալներին»։



































