04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր Հայաստանի պատմության համար վճռորոշ օր է, և հույս ունեմ, որ ունենալու ենք ազատ և արդար ընտրություն։ Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացու իրական քվեով, որի վրա չի լինելու վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի պրեսինգ, ձևավորել իսկապես ժողովրդի ձայնով կանխորոշված ԱԺ»,- այսօր Սիսիանի 34/25 ընտրական տարածքում քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը դիմեց Վայոց Ձորի […]

Նարեկ Սարգսյանին դեռ Հայաստան չեն տեղափոխել. Վալերի Օսիպյան /տեսանյութ/

Ալեքսանդր Սարգսյանի որդում՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Նա դեռ Հայաստան չի տեղափոխվել: Մենք կհավաքենք համապատասխան փաստաթղթերի շրջանակը, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է այդ հարցով: Կարևորն այն է, որ ձերբակալվել է: Նա ձերբակալված է Պրահայում, հետո կարտահանձնեն Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Օսիպյանը: Նա […]

Սասնա Ծռերի առաջին համարը ոստիկանապետին մեղադրո՞ւմ է /տեսանյութ/

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ԱԺ ընտրություններին մասնակցեց 10/49 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը  վստահություն հայտնեց, որ ընտրություններում ժողովուրդն անպայման կասի իր խոսքը, քանի որ այն շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է  նախընտրական քարոզարշավին, ապա, ըստ նրա, խառը ժամանակներ էին և բնականաբար իրենց ուզած հավասարությունը չէր կարող լինել։ […]

Վիգեն Սարգսյանը քվեարկեց այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների

Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, այսօր իր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը.  «Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է […]

Արթուր Բաղդասարյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավելու, աղքատության վերացման օգտին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Այս պահի դությամբ քվեարկությունն ընթանում է նորմալ՝ առանց որևիցե խոչընդոտների», – նշեց նա: Դիտարկմանն՝ արդյոք ՕԵԿ-ը շանսեր ունի հայտնվել խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց.  «Վստահաբար»: Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Մասնակցության հայտ […]

Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Այսօր ժամը 80:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ազգային ժողովի 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 […]

Պաշտպանի ներկայացուցիչները մարզերում են

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում […]

Ոստիկանապետը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին /տեսանյութ/

ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը: «Ի սկզբանե ՀՀ արչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ […]

Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ

Մի կոշկակար աղոթում է. «Ով Հիսուս, եթե հարստանամ, Քեզ համար ամենամեծ ու գեղեցիկ տաճարը կկառուցեմ»: Հիսուս պատասխանում է. «Տաճարներ շատ ունեմ սիրելիս, բայց նայիր, որ Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ: Երանի հիմա ինձ մի զույգ կոշիկ նվիրես և երբ հարստանաս, այն ժամանակ եկ, նորից կխոսենք»:

Նիկոլ Փաշինյանի համար աշխատող ֆեյքերը. բացահայտում

Իշխանափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը Facebook սոցիալական ցանցում համակարգված աջակցություն են ցուցաբերել կեղծ օգտահաշիվները, որոնց շնորհիվ ցանցում մեծամասնության իմիտացիա է ստեղծվել: Իշխանափոխությունից հետո Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների թիվը կտրուկ աճել է, իսկ նրանց գործունեությունը ցանցում դարձել է ավելի համակարգված և թիրախային: Այս համատեքստում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն Facebook սոցիալական ցանցում մոնիթորինգ իրականացրել է և հայտնաբերել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված