04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Գտնելու ենք, բռնելու ենք ու դատելու ենք. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած անձ, ում մտքով կանցնի տեղամասում կեղծիք անել, ով կփորձի թեկուզ ռեյտինգային մեկ թեկնածուից մեկ քվե գողանա, պիտի իմանա. գտնելու ենք, բռնելու ենք ու դատելու ենք… Ցանկացած ձայնագող թող հաշվի առնի, որ կարողա իր տեղամասը բացվի, վերահաշվարկով հանցանքը բացահայտվի ու հաջորդ անգամ տուն գա 2026 թվականին` բոլոր հանցակիցների հետ […]

Ոստիկանության այցը News.am չի կարելի ճնշում դիտարկել. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օիսպյանն այսօր անդրադառանլով News.am լրատվական գործակալություն ոստիկանների այցելությանը՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։ «Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը օրինակը փոխանցելու համար», – ասաց նա։ Ըստ նրա՝  սա չի կարելի ճնշում դիտարկել: «News.am-ը հաղորդագրություն էր տարածել և դատախազության կողմից […]

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ կհրապարակի քվերակության մասնակցության արդյունքները /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր  քաղաքացիական պարտքը», – տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։ […]

Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով […]

«Ահազանգեք, չվախենաք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրակաշառք տալու կամ խոստանալու, աշխատանքային կոլեկտիվներում, մասնավոր հատվածներում՝ բիզնես, գազի, էլեկտրական հոսանքի մատակարարման, բախշման, ձեռնարկություններում, հատկապես այն կոլեկտիվներում, որոնց ղեկավարները այս կամ այն կերպ կապված են թեկնածուների հետ, նրանցում աշխատող ընտրողների դեմ ճնշման ցանկացած փորձի մասին ահազանգեք, չվախենաք»:

Ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություն է իրականացնելու 8 կազմակերպություն

ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ: Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու հետևյալ կազմակերպությունները` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) […]

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան ժամը 8։00-ից բացվել են հանրապետության բոլոր՝ 2010 ընտրատեղամասերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, […]

Կանայք ավելի շատ են տառապում միգրենով, քան տղամարդիկ

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք ավելի շատ են տառապում միգրենով, քան տղամարդիկ: Daily Mail-ը գրում է, որ կանանց 25 տոկոսը ունեցել է միգրեն, և այն համարվում է աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկը: Բժիշկները վաղուց բացահայտել են, որ միգրենը չի առաջանում արյան անոթների կծկումից, այլ՝ ուղեղի տարբեր հատվածների գրգռումից: Հետազոտողները հայտնում են, որ դա առավել […]

Կարմիր գինին թույլ չի տալիս ճարպակալել

Եթե դուք ցանկանում եք առողջ քաշ ունենալ, ապա արժե ուշադրության կենտրոնում պահել կարմիր գինին: Ամերիկյան գիտնականները դրանում գտել են միացություններ, որոնք վերահսկում են ճարպակալումը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Journal of Biological Chemistry պարբերականի հոդվածին: Թեստերը ցույց են տվել, որ գինու մեջ պարունակվող պիցեատանոլն արգելակում է երիտասարդ ճարպային բջիջների զարգացումը` թույլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված