06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սնվելուց երեք ժամ անց սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը

Ուտելուց գրեթե մի քանի ժամ անց օրգանիզմում սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը: Նման կարծիքի են հանգել գիտնականները: Հիշեցնենք, որ նախկինում մասնագետները գտնում էին, որ ճարպային հյուսվածքի կուտակումը տեղի է ունենում աստիճանաբար` օրեցօր: Իսկ հիմա հետազոտողները պարզել են, որ կոնքերի և ազդրերի վրա ճարպն ավելի արագ է կուտակվում` երեք, առավելագույնը չորս ժամվա ընթացքում, եթե ստացած էներգիան ավելի շատ է, քան օրգանիզմի ծախսածը:

Նաև նշենք, որ ճարպերի կուտակման հավանականությունն աճում է օրվա երկրորդ կեսին: Դրա պատճառն օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն են:

Միևնույն ժամանակ նշվում է, որ չափավոր սնվելու դեպքում հավաքված ճարպը կարող է սպառվել օրգանիզմի կողմից: Սակայն շատ ուտելու դեպքում ճարպակալման վտանգն ավելի է աճում:

«Ճարպային շերտը մեծանում է ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում»,- հավելում են գիտնականները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ