Ընտրողները տաքսիներով են գալիս, ինչը կարող է նշանակել, որ ընտրողներին ծառայություն են մատուցում. Իոաննիսյան
«Կուտակումները 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քիչ են»,- այս մասին քիչ առաջ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` ներկայացնելով 7/30 և 7/31 ընտրատեղամասերում արձանագրված հիմնական ընտրախախտումը: Նա տեղեկացրեց, որ ահազանգ կար, թե կա կուտակում, քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ ընտրողների քվեարկության գաղտնիությունն ամբողջովին ապահովված չէր, տեղամասերից մեկի տեսախցիկները սխալ ուղղությամբ էին: […]





































