Աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում. Լավրով
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում կայացած հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ «հանգուցային երկրներում քաղաքական գործիչներն, այնուամենայնիվ, չպետք է, չեն կարող ինչ-որ մեծ պատերազմ թույլ տալ, որ դա նանց թույլ չի տա հասարակական կարծիքը, նրանց թույլ չեն տա ժողովուրդները»:
«Հուսով եմ, որ խորհրդարաններն էլ արեւմտյան յուրաքանչյուր երկրում առավելագույն պատասխանատվություն հանդես կբերեն»,- հավելել է նա: «Բայց ես բացարձակապես համաձայն եմ, որ աննախադեպ լարվածություն է բորբոքվում»,- ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: