14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Կներեք, բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը, հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետին՝ նշելով, որ այդ ոլորտում հեղափոխական աճի փոխարեն տեղի է ունեցել 7,6 տոկոս անկում։ «Շատ լավ է, որ Դուք երեկ ընդգրկուն անդրադարձաք այս […]

Բանկերի գերիները

Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, փաստորեն, բանկերի գերին են: Մեկի հաշիվը կալանքի տակ է, մյուսը՝ վարկի տակ: Իսկ մենք էլ մտածում էինք, թե ինչո՞ւ է բանկերին ձեռնտու որոշում կայացվում՝ 60 անգամ բարձրացնելով փոխանակման կետերի և գրավատների գործունեության համար սահմանված պետտուրքերի չափը: Անդրանիկ Թեւանյան

Ողբերգական ավտովթար Երեւանում. զոհ, վիրավորներ

Մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը […]

Ալիեւի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի խորհրդանշական սինքրոնը. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2018-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը, միաժամանակ հայտարարեց նաեւ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հաստատվածության մասին: Փաշինյանն իհարկե նշեց, որ հանդիպումը չունի կոնկրետ օրակարգ, ինչն այլ կերպ նշանակում է, որ մասնակից կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առաջ տանել իր օրակարգը եւ քննարկումները լինելու են այդ հարաբերակցությամբ: Այդ իմաստով հատկանշական է, […]

Նիկոլ Փաշինյանը կարծես, դեմ չի, որ ով հասցնի իր բաժին մակարոնը կախի իր ամուր ականջերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների 60-ապատիկ մեծացման հետ կապված հարցին պատասխանել ա երկու փաստարկով՝ ծառայություն ենք մատուցում ու դա թիվ արժե և գործունեության տեսակները ֆինանսական համակարգի համար մեծ ռիսկեր են պարունակում։ Առաջին փաստարկը փոխարինեց սրա նախահայրը հանդիսացող մի աբսուրդ հիմնավորում, որ վաղուց տուրքի չափը չի վերանայվել, դրա համար հիմա անհրաժեշտ […]

Հիմա էլ Սասունը. ԵԿՄ-ից հեռանում են. Փաստ

Թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից: Ավելին, խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաեւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները: Ըստ նույն աղբյուրների, հիմնական դժգոհություններից մեկն այն […]

Նիկոլի ձայնով զանգեցի Սերժին, ասի` վսյո ժե դու ճիշտ էիր. Հրապարակ

Ինչպե՞ս եք վերաբերվում սոցցանցերի արձագանքին․ Ձեր ասածը, որ ուսանողի վախվորած ձայնով զանգեցիք, հարցրիք՝ ի՞նչ արժե կուրսային գրելը, ասացին՝ էջը 500 դրամ, 2 օր է՝ սոցցանցերում հումորի տեղիք է տվել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ […]

Նիկոլ Փաշինյանի համար արվել է այն, ինչ մեկ էլ Պուտինի համար են արել. 168 Ժամ

Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել: Մինչ բնակիչները պարզում […]

Նիկոլ Փաշինյանը զիջում է դիրքերը. Հրապարակ

Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։ Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել եւ նվազելու միտում ունի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ