22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կներեք, բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը, հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գյուղատնտեսության վիճակի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետին՝ նշելով, որ այդ ոլորտում հեղափոխական աճի փոխարեն տեղի է ունեցել 7,6 տոկոս անկում։

«Շատ լավ է, որ Դուք երեկ ընդգրկուն անդրադարձաք այս ոլորտի հետ կապված Կառավարության տեսլականին, քանի որ երբ դիտում ենք ծրագիր-զեկույցը՝ առհասարակ այնտեղ խոսվում է չորս ծրագրի մասին, որոնք ուղղված են տոկոսների սուբսիադավորմանը»,- ասաց պատգամավորը։

Պատասխանելով հարցին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն և ի հեճուկս շատերի կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, ապահովել տնտեսական աճ և ապահովել Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաթափանցիկ ընտրությունները։

«Այո, այդ ընթացքում եղել է նաև գյուղատնտեսության անկում, որը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման հետ, նաև՝ ստվերային այգիների գոյության հետ, որը մենք բացահայտել ենք։ Կներեք, բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև հիմա ես հարսանիքներին մասնակցելու հրավիրատոմսեր եմ ստանում, որոնք լինելու են տարվա վերջին, հաջորդ տարվա սկզբին»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության հետ կապված կառավարության գործողությունների շրջանակը համապարփակ չէ, սակայն ունի այդպիսին դառնալու տրամաբանություն։

Նա նաև տեղեկացրեց, որ եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, քանի որ կառավարությունը նպատակ ունի այդ ոլորտում բացել նոր աշխատատեղեր և խրախուսել բարձր աշխատավարձերը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ