Վարորդական իրավունք, տրակտորի իրավունք. այդ ամենը երբեմն եղել է մի շիշ արաղով լուծվող հարց. վարչապետ
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտով զբաղվողներին խնդրեց չթերագնահատել դասընթացների պահանջը. «Որովհետեւ դա շատ կարեւոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հորդորեց ապահովել այդ դասընթացների պատշաճ մակարդակը. «Դրանք չպետք է լինեն ձեւական, չլինեն «պտիչկա» դնելու համար»: […]





































