Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. Արթուր Վանեցյան
«Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածով քննությունն ընթացքի մեջ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությանը։ Ըստ նրա՝ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և տարիքը, […]





































