02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարո Փայլանը ցանկանում է ցեղասպանության հարցը ներառել Թուրքիայի խորհրդարանի օրակարգ

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր դարձնելու հրամանի ստորագրմանը։

«Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձրեց Թուրքիայի խորհրդարանում, այն երկրի, որտեղ տեղի է ունեցել այս մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի սպասում են արդարության», – գրել է Փայլանը թվիթերում։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց ու դատապարտեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ի հրամանով ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսականներն էլ, Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսիի գլխավորությամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները՝  Հայոց ցեղասպանության ժխտման մերժում,  ԱՄՆ կողմից այս հանցագործության պաշտոնական ճանաչում և հիշատակում, ժամանակակից աշխարհում նման վայրագությունները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության  կարևորություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ