Խորհրդարանն ընդունեց «Քաղաքացու օր» սահմանող նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 3 դեմ և 6 ձեռնպահ ձայնով ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: […]





































