24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համաշխարհային դեմքերի արձագանքը՝ Աստվածամոր տաճարի հրդեհի առնչությամբ /տեսանյութ/

Ներկայացնում աշխարհի քաղաքական գործիչների արձագանքները՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի առնչությամբ: 

«Ինչ սարսափելի է հետևել Փարիզի Աստվածամոր տաճարի ուժեղ հրդեհին: Գուցե թռչող ջրային տանկերներ օգտագործվեն այն մարելու համար: Պետք է արագ գործել»: 

«Թող Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»,- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: 

« Փարիզի Աստվածամոր տաճարի այդ սարսափելի տեսարանները ցավալի է տեսնել: Աստվածամոր տաճարը համարվում է Ֆրանսիայի և մեր եվրոպական մշակույթի խորհրդանիշ, մտքերով մենք մեր ֆրանսիացի ընկերների հետ ենք» ,- Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Սեյբեր: 

«Նոտր-Դամն աշխարհի խոշորագույն գանձերից մեկն է, մենք մտահոգվում ենք Ֆրանսիայի բնակչության համար ողբերգության ժամանակ: Մեր էության մեջ է ցավալ, երբ մենք տեսնում եք կորսված պատմությունը, բայց նաև մեր էության մեջ է վաղվա համար վերականգնվել այնքան ուժեղ, որքան կարող ենք»,- ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամա:

«Իմ մտքերն այս երեկո Ֆրանսիայի մարդկանց և արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ է, որոնք պայքարում են Նոտր-Դամի սարսափելի հրդեհի դեմ»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ: 

«Սուրբ Աթոռը ցնցված և տխրությամբ լսեց աշխարհում և Ֆրանսիայում քրիստոնեության խորհրդանիշ Նոտր-Դամի տաճարը դատարկած սարսափելի հրդեհի մասին լուրը: Մենք մեր վշտակցությունն ենք հայտնում ֆրանսիացի կաթոլիկներին և Փարիզի բնակչությանը: Մենք աղոթում ենք հրշեջների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչ անում են այս ոզբերգական իրավիճակը կանխելու համար»,- ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ:   

«Նոտր-Դամը կրակի մեջ է, աննկարագրելի էմոցիաներ, Վիկտոր Հյուգո, Ֆրանսիայի, Եվրոպայի  պատմության մի մասը: Իմ մտքերն ու իմ աջակցությունը մեր ֆրանսիացի ընկերներին»,- Բելգիայի վարչապետ Չարլզ Միշել: 

«Հուզմունքս անչափ մեծ է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառով: Այն Համաշխարհային ժառանգության մաս է 1991 թվականից»,- ՅՈՒՆԵՍԿՈ-յի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլե: 

«Հրդեհ, որի զոհը Փարիզի Աստվածամոր տաճարն է: Այն պատկանում է ամբողջ մարդկությանը: Ինչ տխուր տեսարան: Ինչ սարսափ: Ես կիսում եմ ֆրանսիացիների վիշտը, որը նաև մերն է»,- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր: 

«Փարիզի Նոտր-Դամն ամբողջ Եվրոպայի Նոտր-Դամն է: Մենք բոլորս Փարիզի հետ ենք այսօր»,- Դոնալդ Տուսկ: 

«14-րդ դարից կանգուն մնացած համաշխարհային ժառանգություն հանդիսացող Նոտր-Դամը պաշարած հրդեհի լուսանկարներից սարսափի մեջ եմ: Իմ մտքերը Ֆրանսիայի բնակչության և կառավարության հետ են»,-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերես: 

«Նոտր-Դամի հրդեհը ողբերգություն է Ֆրանսիայի համար: Այն նաև ողբերգություն է Իսպանիայի, նաև Եվրոպայի համար: Կրակը դատարկում է 850 տարվա պատմություն, ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն: Դա անհնար կլինի մոռանալ: Ֆրանսիան կարող է հույս դնել նրա վրա, որ մենք կվերականգնենք մեր հզոր ժառանգությունը»,- Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես: 

«Հարված սրտին՝ բոլոր ֆրանսիացիների և եվրոպացիների»,- Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե: 

«Անչափ տխուր եմ Նոտր-Դամի հրդեհի լուրերից: Դա ոչ միայն ֆրանսիացիների ազգային ողբերգությունն է, այլ նաև համաշխարհային մշակութային ժառանգության համար լուրջ կորուստ: Մենք ֆրանսիացիների  կողքին ենք»,- Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս:

«Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ տեսնելը կոտրում է մեր սրտերը: Մենք մտահոգվում ենք մեր ֆրանսիացի ընկերների համար, ովքեր պայքարում են այդ ավերիչ կրակի դեմ»,- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո:

«Խորը վիշտ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի ավերվող լուսանկարները տեսնելիս: Հայաստանը միանում է Ֆրանսիայի էմոցիաներին»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ