26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Վարչապետը սրտնեղեց: Որոշ նախկին դեսպաններ պետբյուջեին 350 մլն դրամի օգուտ են տվել /տեսանյութ/

ՀՀ կառավարությունն ապրիլի 25-ի նիստում որոշեց 345 մլն 522 հազար 400 դրամ գումար հատկացրեց արտգործնախարարությանը՝ բավականին ուշագրավ հիմնավորմամբ: Գումարը 2019 թվականինմի շարք դեսպանությունների և հյուպատոսությունների պահպանման համար լրացուցիչ դինանսավորում է: «Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին։Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, […]

Ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին. հիշատակի օր, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, սակայն […]

«Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել». ՀՀԿ երիտթեւի ղեկավարը Մարուքյանին

Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանն  ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ օրերս հնչեցրած մտքերին։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանի վերաբերյալ։   Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։   «Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, այդ թվում նաև, ամերիկյան կրթությունը՝ այսօրվա իր ելույթին անդրադառնալով հիշատակեմ ամերիկյան բանակցային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Ֆիշերի տեսությունից ոգեշնչված իմ եզրույթը։   […]

Դրոշայրման դեմ գրառումներից մեկը եղել է նախարարություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Գեղամ Մանուկյան

«Սա թուրք ժողովրդի դեմ չէ, թուրք քաղաքացիների, որ հիմա այդքան փորձում են շահարկել. սա ժխտողական կեցվածք ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան Թուրքիայի շարունակություն այդ կառավարության դեմ է»,- այսօր Թուրքիայի դրոշն այրելու միջոցառման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի դրոշն այրելու կապակցությամբ մի շարք քրեական մեղադրանք պարունակող […]

Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով ախտահանել են

Պուտին-Կիմ բանակցություններից առաջ Հյուսիսային Կորեայի պատվիրակության ներկայացուցիչները ախտահանել են իրենց երկրի ղեկավարի աթոռը՝ այն սպիրտով սրբելով։ Այս մասին հայտնում է Life-ը՝ հիշեցնելով, որ բանակցությունների վայրը Վլադիվոստոկի Հեռավոր Արեւելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկն է ընտրված։   Նշենք, որ Կիմ Չեն Ընը Ռուսաստան էր ժամանել նախօրեին՝ զրահագնացքով։ Նա մնալու է Վլադիվոստոկում նաեւ վաղը, իսկ Պուտինը մեկնելու է Պեկին։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է զենքո՞վ ԱԺ մուտք գործել. ‹‹Փաստինֆո››

«Փաստինֆո»-ի ստացած ահազանգի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ «Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո  փորձեց պարզել մեր տեղեկատվության աղբյուրը, […]

Իշխանության վերին օղակներում անկախ երևացող գործիչները չեն հանդուրժվում. Քաղաքագետը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

«Եկել եմ այն եզրակացության, որ սա իրոք շինծու գործ է: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ քաղաքական գործընթացներ են ընթանում, և սա ավելի շուտ քաղաքական գործ է, քան իրավական: Շատ տխուր է, որ, այսպես կոչված, հետհեղափոխական Հայաստանում մենք իրականում ունենք առաջին քաղաքական գործը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին Ազգային անվտանգության […]

Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց. Հայկ Մարտիրոսյան

«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին խայտառակ հայտարարություն արեց՝ ասելով, թե պատրաստ ենք առանց նախապայմանների շփման Թուրքիայի հետ: Իսկ ինչո՞ւ առանց նախապայմանների: Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց: Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի Twitter-ը: Լավ, առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ: Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ անում են ՀՀ վարչապետն ու պաշտպանության նախարարը: ԱԳ նախարարին չեմ ուզում մեղադրել, որովհետև […]

Չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի. ԲՀԿ-ն բոյկոտեց տնտեսական հանձնաժողովի նիստը

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ  նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։   «Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ