24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կոնկրետ անուններ տալ, հակառակ դեպքում սա կդիտվի որպես սեփական ժողովրդին երեւակայական թշնամիներով ահաբեկելու փորձ /տեսանյութ/

Ազատության հրապարակում շրունակվում է ՀՅԴ հանրահավաքը, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյնը նշեց, որ հանրահավքին նախորդած բոլոր ուղղորդումներին, հասարակությանն ապատեղեկացնելու եւ մոլորեցնելու փորձերին ի պատասխան ՀՅԴ-ն ընդգծում է, որ սա հանրահավաք է ոչ թե հանուն ինչ-որ անձի կամ ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն հայ ժողորդի եւ Արցախի: «Սա հանրահավաք է ընդդեմ ազգաի պառակտումի եւ պետական […]

Իշխանությունները շարունակում են շնչել եւ արտաշնչել անցյալով, որովհետեւ այդպես հեշտ է եւ անպատասխանատու /տեսանյութ/

«Զարմանալի ու անբացատրելի է 70 տոկոս վստահության քվե ստացած իշխանության անվստահությունը։ Հասարակության ակնալիքները չեն կատարվել։ Իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, թիմ, երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Ազգային միասնական օրակարգ ստեղծելու, հայ ժողովրդի ներուժը համախմբելու փոխարեն իշխանությունները շարունակում են ապրել, շնչել ու արտաշնչել անցյալով, որովհետև անցյալի մասին խոսելը հեշտ է ու անպատասխանատու։ ՀՀ իշխանությունները ստացել […]

Լրջացեք. ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրել

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է անում՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները։ Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատեր համարում է առաջին հերթին իշխանություններին:  

Նիկոլը ոչ միայն հանցագործ է, այլեւ սպառնում է Հայոց պետականությանը. փաստաբան

«Հերթական ոչ պաշտոնական ապտակը։ Քանի դեռ պաշտոնապես չեք ապտակվել, սթափվե՛ք՝ ձեզ ուղղված ապտակները հասցվում են, իրականում, պետության ողնաշարին։ Սահմանադրական կարգը տապալելով՝ վարչապետը նաև արդեն բացահայտ ու փաստացի ընձեռեց Ալիևին լեգիտիմ պատերազմի հնարավորություն, ու եթե չի ցանկանում իր իսկ «դավադիր ուժ» պիտակավորումն ինքը կրի, պետք է անհապաղ, առանց ենթադրությունների ու միայն փաստացի բացահայտի դավադիր ուժերին, որոնք […]

Գույքահարկի հարկման նոր համակարգը կավելացնի քաղաքացիների ֆինանսական բեռը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ներդրվող գույքահարկի հարկման նոր համակարգը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ շենքերը, շինությունները և հողամասերը հարկվում են հաշվարկված կադաստրային արժեքների հիման վրա: Կառավարությունը քննարկում է գույքահարկի և հողահարկի օրինագծի ընդունման նոր տարբերակը (հանդես կգա որպես միասնական անշարժ գույքի հարկ), որի նպատակն անշարժ գույքի հաշվարկված կադաստրային արժեքները վերանայելն է՝ այն մոտեցնելով գույքի շուկայական […]

Թեև հեռանում եմ ԵՊՀ-ից, բայց շարունակում եմ մնալ համալսարանում. Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հրաժարականի  մասին հայտարարել է այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին։ ԵՊՀ ռեկտորի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։  Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, […]

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը ուշագրավ երազ է տեսել Փաշինյանի եւ ԱԱԾ-ի մասին

Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ: Դատավոր Ալեքսանդր Ազարյան

Վանաձորում երթեւեկությունը կաթավածահար է: Վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ /տեսանյութ/

Գազի գնի նվազեցման պահանջով Վանաձորում վարորդները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել: Մայիսի 23-ին վաղ առավոտից Վանաձորում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվել։ Քաղաքային երթուղիներն սպասարկող միկրոավտոբուսների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձորի Հայքի հրապարակում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկայանի հետ: Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս նշում են վարորդները։ […]

Տոտալ «չիստկա». Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ