23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես լուռ հեռանում եմ … Անի Երանյանը լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Անի Երանյանը ֆեյսբուքյան հանրագրում անկեղծացել է.

«Ես այլևս պատրաստ չեմ հանդուրժել այն ամենը, ինչ կյանքը ուղարկում է ինձ: Բանն այն չէ, որ ես գոռոզ եմ դարձել, պարզապես հասել եմ մի կետի, երբ ափսոսում եմ իմ ժամանակը ծախսել այն բանի վրա, ինչն ինձ համար տհաճ է և ինձ ցավ է պատճառում:
Ես տանել չեմ կարողանում ցինիզմը, անհիմն քննադատությունը և ցանկացած տեսակի պահանջկոտությունը:

Ես այլևս չեմ ցանկանում սիրաշահել նրանց, ում դուր չեմ գալիս, սիրել նրան, ով ինձ չի սիրում, ժպտալ նրանց, ովքեր ինձ չեն պատասխանում ժպիտով: Ես այլևս չեմ ցանկանում ժամանակ տրամադրել ստախոսներին: Ես լուռ հեռանում եմ, երբ տեսնում եմ կեղծավորություն, երկերեսանություն, քծնանք:

Տանել չեմ կարողանում մակերեսային էրուդիտներին և ամբարտավան գիտնականներին: Բամբասանքն ինձ մոտ նողկանք է առաջացնում:

Ես չեմ սիրում մրցակցություն և համեմատություն:

Ընկերության մեջ ինձ գրավում է հավատարմությունը և վանում է դավաճանությունը:
Ես չեմ շփվում այն մարդկանց հետ ովքեր չեն ցանկանում հաճոյախոսություններ անել կամ խրախուսական խոսք ասել:

Չափազանցություններն ու ծայրահեղություններն ինձ ձանձրացնում են:

Ինձ համար դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր կենդանիներ չեն սիրում:

Ես այլևս չեմ հանդուրժում նրանց, ովքեր արժանի չեն իմ համբերությանը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ