18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար։   «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար», – […]

Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված այսօր հետաձգվեց։ Այն կշարունակվի վաղը՝ հունիսի 20–ին, ժամը 14։00–ին։ Այսօրվա դատական նիստում իրենց բողոքները ներկայացրեցին մեղադրող դատախազները և տուժող կողմը։ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]

Քոչարյանը կարող է ազդել գործով անցնող բոլոր վկաների վրա. Սեդա Սաֆարյանը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանում հայտարարեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, պետք է բեկանել և վերջինիս կալանավորել։ «Ունենալով լայն հնարավորություններ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, և արդյո՞ք դատարանի […]

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:  

Գլխավոր դատախազը Վերաքննիչից պահանջեց կալանավորել նախկին նախագահին

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական համարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։ Հիշեցնենք՝ դատախազությունը և տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև […]

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մինչ այդ Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը:  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 7-ին:

«Դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ». Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք` ովքե՞ր: Եթե մենք ասելով՝ քեզ ու Նիկոլին նկատի ունես, իհարկե, չեք հաղթել։ Նախ դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ։ Երկրորդ՝ եթե նկատի ունես, որ Հայաստանն ու Արցախը չեն հաղթել, բա եթե չեն հաղթել, շեֆդ ո՞նց է գնում Արցախ: Հենա Ալիևը կգնար […]

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում

Հրեշտակներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարդու ապագայի հարցում: Եթե թշնամիները հարձակվում են բոլոր կողմերից մեզ վրա, այդ դեպքում, առավելևս, պայծառ, սիրառատ Հրեշտակները ձգտում են պաշտպանել մեզ, եթե մարդը միայն գիտակցաբար չի անցնում չարի կողմը: Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Էս ազգի մեջ մարդկություն չկա: Դատարանի առջեւ բախում քաղաքացիների միջեւ /տեսանյութ/

Վերաքննիչ դատարանի դիմաց ընդդեմ և ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ակցիա իրականացնողների միջև վեճ ծագեց, ինչի արդյունքում յուրաքանչյուր կողմից մեկական անձ բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Միջին խավի դրամապանակը դատարկ կլինի. նստացույց ԱԺ-ի դիմաց

«Ահազանգ» հասարակական նախաձեռնությունը նստացույց է իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ համահարթեցման քաղաքականության: Հիշեցնենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որի երկրորդ ընթերցումն այսօր ԱԺ-ում կլինի, նախատեսվում է եկամտահարկի չափ սահմանել 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից: Սա առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, որոնք նշում են, որ այս նախագծի հետեւանքով հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի աղքատանալու են:  «Նախագիծն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ