18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Որքան գումարով է Արսեն Թորոսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ այլոց հետ: Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: […]

Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն […]

Ո՞վ է կանգնած «դավադրության» տեսության հիմքերում․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, և ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» և […]

Փաշինյանը քիթը մտցնում է եկեղեցի. հերթը Պարգեւ սրբազանինն է. Ժամանակ

Հայաստանի իշխանու­թյունները հիմա էլ փորձում են հեղափոխություն կազմակերպել Հայ առաքելա­կան եկեղեցու Արցախի թեմում՝ հասնելով Պարգև Սրբազան Մարտիրոսյանի պաշտոնանկությանը: Պարգև Սրբազանը ասոցացվում է Արցախի ներկա իշխանու­թյունների հետ, իսկ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հա­մարում է, որ Արցախում իշխանափոխությունը պետք է լինի փաթեթային՝ քաղաքա­կան, ռազմական և հոգևոր իշխանությունները միաժամանակ: Այս եւ այլ հրապարակւմներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց դա պիտի վերաբերի նորանկախ պատմության բոլոր «թալանչիներին». Արփինե Հովհաննիսյան

«Թալանչիները» պիտի պատժվեն, բայց խոսքը պիտի վերաբերի Հայաստանի նորանկախ պատմության ԲՈԼՈՐ «թալանչիներին» (առանց որեւէ բացառության). խուսափողներ չպետք է լինեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով նաեւ հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա, մասնավորապես, նշել է. «Թալանչիներից» գույքի վերադարձի եւ այդ ընթացքում հայեցողության […]

Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում չի խոսում Արցախից. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում (Բիշքեկ, ՈՒֆա) չի խոսում Արցախից. ոչ թե քիչ է խոսում, այլ ՉԻ ԽՈՍՈՒՄ։ Մեկդ էտ տղային ասեք, որ ինքը մեր տուրիզմի կոմիտեի ղեկավարը չի, ոչ էլ մեր Քիմ Քարդաշյանը, որը իր գոյությամբ կամ […]

Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներից․ ԼՂ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունում նշվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ […]

Սորոսականները ցանկանում են միասեռ զույգերին ընտանիքի կարգավիճակ տալ

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ»-ում առաջարկվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Այս կոնվենցիայում բազմաթիվ վիճարկելի և ընտանիքի հիմքերը թուլացնող դրույթներ կան, սակայն ամենամտահոգիչն այն է, որ վավերացման դեպքում նույնասեռ զույգերը կհամարվեն ընտանիք: Այսպես՝ Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ