22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի էներգետիկ համակարգում վթարի պատճառը կարող է Իրանը լինել. Հակոբ Վարդանյան

Այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչն է հետևանք դարձել այսօր ՀՀ էներգետիկական համակարգում տեղի ունեցած հաճախականության տատանումների, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

 

Նա ընդգծեց, որ վարկածներից մեկի համաձայն՝ ՀՀ-ում գրանցված  հաճախականության տատանումները կարող են լինել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած տատանումների հետևանք, քանի որ Երևանի էներգահամակարգը սինխրոն կապված է իրանականի հետ, հետևաբար յուրաքանչյուրում տեղի ունեցած տատանում ազդում է մյուսի վրա։

«Իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, իրենք էլ փաստել են, որ իրենց մոտ նման տատանումներ են տեղի ունեցել միևնույն ժամանակահատվածում, բայց այս պահին փաստել, որ դրանք եկել են Իրանից, չենք կարող ասել։ Սա ամենահավանական վարկածն է», – նկատեց փոխնախարարը։

Վերջինս նկատեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ. «Պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։ Անհանգստանալու կարիք չկա», – նկատեց նա։

Վարդանյանի խոսքով՝ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրոհամակարգից։  Նա նկատեց, որ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝  42 մեգավատ։

«Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին  սեփական գեներացիան կազմում է  506 մեգավատ», – ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ այս պահին Երևան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ