14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը /տեսանյութ/

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող […]

Դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա. ԲԴԽ նախագահ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲԴԽ նախագահը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նշեց, որ բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին և խորհուրդը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել: Վարդազարյանը նաև նշեց, որ դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա:    

Անձրեւ եւ ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը […]

Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն՝ պետական շահի պաշտպանությունը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ որևէ պարտադրանք, որպեսզի Ամուլսարի հանքավայրը շահագործվի։  Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ շահագրգռվածություն ունի հանքի շահագործման հարցում՝ հաշվի առնելով «Էլարդ» ընկերության հետ կապվածության մասին խոսակցությունները, փոխվարչապետը պատասխանեց. «Անձամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ