04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գիտնականները պատմել են ֆիզիկական ծանրաբեռնվածության օգտակարության մասին

Սան Պաուլոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժություններ կատարելու ժամանակ սպիտակուցային տոքսինները սկսում են դուրս գալ մարդու մկաններից: Մարդկանց մկաններում տոքսինների հսկայական պարունակությունը հանգեցնում է ոչ միայն դրանց դիսֆունկցիայի, այլև վնասում է նյարդերը՝ հաղորդում է Medical Xpress-ը:

Մկների վրա կատարված փորձի ժամանակ գիտնականները նաև նկատել են, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունը և «տոքսիկ մկանները» կարող է վնասված բջիջների և տոքսիկ միացությունների հեռացման գործընթացի խանգարման պատճառ դառնալ:

Չորս շաբաթվա ընթացքում մկների խմբերին ուսումնասիրելով գիտնականները նկատել են, որ ավելի ակտիվ կենսակերպ ունեցող կրծողների մոտ բջիջների մաքրման գործընթացն ավելի լավ է կատարվում: Այլ կերպ ասած՝ ֆիզիկապես ակտիվ կենդանի էակները ավելի արագ են օրգանիզմից հեռացնում թունավոր նյութերը, քան նստակյացները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ