Եթե այդպես վարվես, կծածկվեն բոլոր մեղքերդ
Սիրիր խոնարհություն, և նա կծածկի քո բոլոր մեղքերը: Ամեն բանում խոնարհ եղիր` կեցվածքում, հանդերձանքում, նստելիս, կանգնելիս, անկողնում և տանդ Անտոն Անապատական
Սիրիր խոնարհություն, և նա կծածկի քո բոլոր մեղքերը: Ամեն բանում խոնարհ եղիր` կեցվածքում, հանդերձանքում, նստելիս, կանգնելիս, անկողնում և տանդ Անտոն Անապատական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության […]
Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են: «Նիկոլ Փաշինյանը որոշեց բանակցության գործընթացում իր մոտեցումները ցուցաբերի: Ստացվեց այնպես, որ Արցախի իշխանությունները մի կուրսով են գնում, որն արդեն վաղուց […]
Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը անդրադարձել են երկու երկրներում գտնվող ազատազրկված անձանց։ «Ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են»,-Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է «Արցախպրեսը»։ Նա նշել է, որ Ժնևում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով […]
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն Գառնիկ Իսագուլյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ Վ. Բալասանյանի հայտարարությունները եկան փաստելու Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան վերջին հանդիպումը. «Եթե նայում եք, ընդունում է Բակո Սահակյանին, շատ ցայտուն դրված է ՀՀ դրոշը… և հարգելի նախագահ, մինչդեռ նախագահներին «հարգելի»-ով չեն դիմում և անմիջապես՝ հարգելի մարզպետ: Ճիշտ է՝ հիմա փորձում […]
Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող՝ աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանությու […]
Այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, 30 տոկոսով պակաս ծիրանի բերք ենք ունեցել. պատճառը անձրևներն են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարին ծանր էր: Հորդառատ անձրևները բերեցին նրան, որ ծիրանի փոշոտումը դանդաղեց, զարմանում եմ, որ այս տարի Սևանից ջրառ կատարվեց, բայց ինչևէ, արդյունքում […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լինելով մարդ՝ ով իրեն պատասխանատու է զգում Արցախի հետագա ճակատագրի հետ կապված, ստիպված է եղել գնալ բաց բանավեճի և իր հարցազրույցում բացել է բոլոր փակագծերը՝ մատնանշելով թե ինչ է ասվում և ինչ է իրականում արվում: Մանրամասները՝ տեսանյութում:
























