14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իմաստ չեմ տեսել 1 րոպե հանդիպել Նաիրի Հունանյանի հետ․ նախկին նախարար

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ:

Լիահույս եմ, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ նրա դիմումը քննարկելիս և, ընդհանրապես՝ նրա «ադեկվատության», մասնավորապես իր արարքի ու իր անձի մասին սեփական մտածումների առնչությամբ համարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից, իրավասու պաշտոնյաները կուսումնասիրեն նաև հիշյալ և նրա այլ դիմումները:

Հ.Գ. Լրագրողներին նախապես խնդրում եմ ելակետ ընդունել, որ որևէ «լրացուցիչ» տեղեկատվություն չեմ պատրաստվում հայտնել ….»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ