19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատմանը» «1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, […]

Բա ասում էիր՝ փոխանակում ես, չես փոխանակել, այլ հանձնել ես. Տիգրան Աբրահամյան

«Այս արձանագրությունը Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նկատի ունի ՀՀ փոխվարչապետի եւ Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրությունը, որը ժամեր առաջ հրապարակվեց։ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի […]

Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը. Հաջիզադե

Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը, ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Երկար սպասված պատմական իրադարձություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ նիստից հետո Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական 4 գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից»,- գրել է նա։

Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպումն է տեղի ունեցել, որի արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունում նշված է, թե նախնական համաձայնեցվել են Տավուշում սահմանագծի առանձին հատվածները։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) […]

Ո՞նց խնդիր չկա: Ժողովուրդը կանգնած է էստեղ ու դեմ է, հավաքված են. Կիրանցի ղեկավար

Քիչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում․ «Բայց […]

Մենք մեր տների դռների առաջ սվաղված «մետլախը» պաշտող-պաշտպանող հասարակություն ենք․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք մեր տների դռների առաջ սվաղված «մետլախը»  պաշտող-պաշտպանող  հասարակություն ենք։ Մեկը համարձակվի մեր «մետլախի»  խաթրին դիպչի, կեղտոտի, փոշոտի, ջարդի, գլուխը կջարդենք։ Բա ոնց, մենք մեր շահերը լավ գիտնեք։  Ու հիմա սկսվել է մետլախապաշտպան գործողությունների ու դժգոհությունների  շոու-շքերթ՝ նկարիչներն  իրենց միության շենքի համար են  «պայքարում» , գրողները՝ իրենց դերասանները՝ իրենց թատրոնների,  ոսկեպարցիք՝ […]

Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը։ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը: Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ